Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2021

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 20-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,822,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի մասնակի նորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Շեն տուն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06940806) 2020 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N Վ-ՎՄ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի համայնքի թիվ 41 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնակի վերանորոգում՝ 2,822,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021թ.

հունվարի 14-ի N 20-Ա

որոշման

 

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքի թիվ 41 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավագ և կրտսեր խմբասենյակների սանհանգույցների նորոգման աշխատանքներ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Վանաձոր համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,822,750 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքի թիվ 41 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 30-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է նորոգել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի համայնքի թիվ 41 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավագ և կրտսեր խմբասենյակների սանհանգույցները։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 30-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը։ Արժեքը՝ 2,822,750 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Վանաձորի համայնքի թիվ 41 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավագ և կրտսեր խմբասենյակների սանհանգույցների նորոգում՝ 2,822,750 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ