Գլխավոր տեղեկություն
Համար
N 822-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2020 թվականի N 822-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 41,944,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դիզելային գեներատորների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 112/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 16,428,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 115/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 13,484,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 114/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 12,032,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 22-ի N 822-Ա

որոշման

 

ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն նախատեսվում է ձեռք բերել նոր AGG դիզելային գեներատորներ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 41,944,000 դրամ, որից Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 3 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /2 հատը DE55D5 մակնիշի և 1 հատը C125D5 մակնիշի/՝ 16,428,000 դրամ, Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 2 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /C11D5 մակնիշի/՝ 13,484,000 դրամ և Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 2 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /C88D5 մակնիշի/՝ 12,032,000 դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Կառավարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 07-ից մինչև 2021թ. մարտի 08-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն ձեռք բերել նոր AGG դիզելային գեներատորներ։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 07-ից մինչև 2021 թ. մարտի 08-ը։ Արժեքը՝ 41,944,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

AGG դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 41,944,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան