ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 71-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» Մադրիդի մասնաճյուղի կողմից որպես աջակցություն՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին անհատույց բաշխելու նպատակով, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (366 արկղ, 3,720 կգ ընդհանուր քաշով, 351,078 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,515 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 1-ի N 71-Ա որոշման |
Բ Ե Ռ Ի Ց Ա Ն Կ
NN ը/կ |
Նկարագրություն |
Հատ (տուփ) |
Ընդամենը (եվրո) |
1. |
Հագուստ մեծահասակների /օգտագործված/ |
191 |
209,605 |
2. |
Հագուստ մանկական /չօգտագործված/ |
64 |
86,333 |
3. |
Խնամքի և օժանդակ այլ պարագաներ |
3 |
1,560 |
4. |
Տակդիրներ մեծահասակների |
48 |
7,450 |
5. |
Տակդիրներ մանուկների |
13 |
4,500 |
6. |
Զարգացնող և ուսուցողական խաղեր /չօգտագործված/ |
4 |
2,340 |
7. |
Ծածկոց /չօգտագործված/ |
24 |
4,830 |
8. |
Անվասայլակ մեծահասակների համար |
2 |
2,640 |
9. |
Քայլակ մեծահասակների համար |
1 |
500 |
10. |
Պայուսակ կանացի և մանկական |
2 |
1,950 |
11. |
Կոշիկ մեծահասակների /չօգտագործված/ |
4 |
7,350 |
12. |
Կոշիկ դեռահասների /չօգտագործված/ |
6 |
15,290 |
13. |
Վիրակապեր |
4 |
6,730 |
Ընդամենը |
351,078 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |