Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2021 թվականի N 168-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին.

2) համակարգի գործադրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու դեպքում էլեկտրոնային եղանակով կբավարարվի, հակառակ դեպքում՝ կմերժվի: Հայտը բավարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի (համապատասխան մասնագետի) կողմից համակարգ կներբեռնվի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին համապատասխան որոշումը, որը գույքի սեփականատիրոջը կազատի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պարտականությունից։ Հասցեի գրանցման արդյունքում անշարժ գույքի հասցեավորման և համարակալման փոփոխությունն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար.»,

բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, մասնավորապես` Google Maps, Yandex.Map և այլն» բառերը,

գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Տվյալ պահին առկա են ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ իրավական ակտեր, որոնք ընդունվել են 2000-2010 թվականներին և փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:» նախադասությունը,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի տեխնիկական առաջադրանքի կազմումից հետո:».

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 11-ի N 168-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 553-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

1-ին փուլ

Ճշգրտել փողոցների անվանումները՝ այն համեմատելով համայնքներում փաստացի փողոցների անվանումների հետ

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար ունենալ ճշգրտված փողոցների անվանումներ

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Ճշգրտել հասցեների ռեեստրը՝ այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար ճշգրտված հասցեների ռեեստր

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թ. հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

2-րդ փուլ

Հասցեների միասնական ռեգիստրի և տեղեկատվական համակարգի ստեղծում և Երևան համայնքի, 1 քաղաքային ու 1 գյուղական բնակավայրի հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում, համակցում կադաստրային քարտեզներին և համակարգի պիլոտային գործարկում (փորձարկում), որը հետագայում կիրառվելու է նաև մյուս համայնքներում

Թերությունների վերհանում և դրանց վերացում և նախապատրաստական աշխատանքներ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգում ճշտված ռեեստրի և կադաստրային քարտեզների ներբեռնման համար

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

3-րդ փուլ

Մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կազմակերպում, հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգի ներկայացում, մասնագետների վերապատրաստում: Բոլոր համայնքներից հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում և համակցում կադաստրային քարտեզներին

Համակարգում ներառված հասցեների վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացում, ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

5.

 

Հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի գործարկում՝ ինտեգրված կադաստրի և փոխգործելիության շրջանակներում

Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության արտացոլում և հասանելիություն օգտվողների համար, հասցեի հիման վրա գործող պետական և մասնավոր ռեգիստրների և այլ համակարգերի փոխգործելիության ապահովում, ինչպես նաև տեղեկատվության ինքնաշխատ ձևով արտացոլում կադաստրային և առցանց տիրույթում առկա քարտեզներում

Կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն «ԷԿԵՆԳ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան