ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 5-ին
«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածում «հողի» բառը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետը:
ՀՈԴՎԱԾ 3.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 4.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով`«դ1) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման,»:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|