Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 889-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,714,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության  (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի  հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 889-Ա

որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

«ՕՐՐԱՆ-Վանաձոր» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին

 

2021 թ.

1

2

3

1.

Ծրագրի նպատակները

Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:

3.

Բարեգործը (բարեգործները)

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Սերժ Թանկյան (ԱՄՆ) « Ակիյան ընտանիք

4.

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ՝ 02552842
Հասցե՝ Առաջին Եկմալյան 6
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ 53-51-67

5.

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր
Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 82,714,739 (ութսուներկու միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

 6-16 տարեկան 130 երեխա, ովքեր ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունեն: 
30 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, ովքեր անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն: 
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով իրենց կացարանը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում ստիպված բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բժիշկը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական բաժնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ։

   

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար և այն շարունակական է: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործելու իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ:

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:
Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքով լի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի:

 Սննդի ծրագիր*
Շաբաթը 6 օր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը տաք նախաճաշ է մատուցում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների:

   

130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան կազմում է 41,000,000 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) 2,000,000 դրամ),
Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող 80 ամսական սննդամթերքով լի փաթեթներ 5,000,000 դրամ:
Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն
առաջին անհրաժեշտական բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 700,000 դրամ):
Սոցիալական աջակցություն*
Սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռք բերում՝ 5,000,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,200,000 դրամ):
Մշակութային ծրագրեր
Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոն, կինո,պիկնկ՝ 2,000,000 դրամ):
Ակադեմիական ծրագրեր
Դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո. շաբաթական 6 օր 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` մաքրամե, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստական կենտրոնի համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,000,000 դրամ ):
Իրային աջակցություն արտասահմանից
Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիք), տարեկան՝ 2,000,000 դրամ:
Նվիրատվություն.
Ծայրաստիճան կարիքավոր 11 ընտանիքի էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարում համար, տարեկան՝ 6,300,000 դրամ,
- 130 երեխայի և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ:
Ընդամենը 73,740,000 (յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ
* Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Կազմակերպչական ծախսերը՝ 8,974,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 82,714,739 դրամ:

10.

Ձեռքբերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է
1. Գազի մատակարարում - 3,200,000 ՀՀ դրամ
2. Խմելու ջրի մատակարարում - 200,000 ՀՀ դրամ
3. Էլեկտրաէներգիայի մատակարարում - 1,700,000 ՀՀ դրամ
4. Հեռախոսային կապի մատակարարում - 600,000 ՀՀ դրամ
5. Սննդամթերքի ձեռքբերում - 37,000,000 ՀՀդրամ
6. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում - 106,555 ՀՀ դրամ
7. Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում - 68,184 ՀՀ դրամ
8. Բենզինի ձեռքբերում - 200,000 ՀՀ դրամ
9. Կոշիկի, հագուստի ձեռքբերում - 5,000,000 ՀՀ դրամ
10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում - 1,200,000 ՀՀ դրամ
11. Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում - 800,000 ՀՀ դրամ
12. Գրասենյակային ծախսեր - 400,000 ՀՀ դրամ
13. Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութեր ձեռքբերում - 2,000,000 ՀՀ դրամ
14. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում -300,000 ՀՀ դրամ
15. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (թատրոն,կինո,պիկնիկ) - 2,000,000 ՀՀ դրամ
16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ) - 2,000,000 ՀՀ դրամ
Ընդամենը - 56,774,739 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

ջուր` 200,000 դրամ
 էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ
 հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ 
գազ՝ 3,200,000 դրամ
 գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ
 բենզին՝ 200,000 դրամ
 գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ
 Գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ
 Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր,)՝ 2,500,000 դրամ
Ընդամենը՝ 8,974,739 (ութ միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ

 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 2. ՀՀ առողջապահության նախարարություն
 3. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական վարչություն
4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ
5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդին: Գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով: Ամսեկան հաշվետվություններ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ