Basic information
Number
N 972-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (14.03.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2020
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
13.03.2020
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
13.03.2020
Effective date
14.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2020 թ.

N 972-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000851 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Դավիթ Ասատրյանի կողմից 2020 թվականի մարտի 11-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի մարտի 14-ին անհատ ձեռնարկատեր Դավիթ Ասատրյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-000851 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Դավիթ Ասատրյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2020 թվական: