Գլխավոր տեղեկություն
Համար
N 1802-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.06.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հունիսի 2020 թ.

N 1802-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԴ ԷԼԼԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002284 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ), ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ)» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2020 թվականի մայիսի 22-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի մայիսի 29-ին «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002284 լիցենզիայի «լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), իմունոլոգիական)» տեսակները:

2. «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2017 թվականի մայիսի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002284 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2020 թվական: