Գլխավոր տեղեկություն
Համար
N 2118-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2020-24.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 23.12.20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2020

22.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2020 թվականի N 2118-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

22.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2020 թվականի

 դեկտեմբերի 21-ի N 2118-Լ

 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների (այսուհետ՝ շահառու) աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման (այսուհետ՝ ծրագիր) հետ կապված հարաբերությունները։

2. Ծրագրի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ շահառու հանդիսացող գործազուրկ անձը։

3. Շահառուն ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս տևողությամբ։

4. Ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) զբաղվածության պետական գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) պաշտոնական կայքէջում: Գրասենյակի զբաղվածության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում, ինչպես նաև տարածում զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։

5. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ծրագրում ընդգրկվելու նպատակով շահառուն ինչպես առձեռն, այնպես էլ առցանց՝ տարածքային կենտրոնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով (էլեկտրոնային փոստի հասցեները տեղադրված են գրասենյակի employment.am պաշտոնական կայքէջում) տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում՝ նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկություններ (հեռախոսահամար, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե)։

7. Շահառուն դիմումին կից՝ առձեռն կամ առցանց եղանակով, տարածքային կենտրոն է ներկայացնում նաև հետևյալ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվելու պարագայում՝ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր։

8. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անձին՝

1) որի ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում․

2) որի ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) որի ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք):

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ ծրագրում ընդգրկվելու դիմում ներկայացրած անձանց՝ ըստ ներկայացման հերթականության։

10. Տարածքային կենտրոնը ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տվյալները համեմատում է (համադրում է) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ նշված (Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած) համայնքներում մինչև 2020 թվա-

կանի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակված քաղաքացիների տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման հավելվածին կից ցանկում ներառված համայնքների հասցեներով հաշվառված անձանց տվյալների հետ։

11. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված համադրման արդյունքները, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, ինչպես նաև անձի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը:

12. Ծրագիրն իրականացվում է թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած և տարածքային կենտրոնի կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ, որի արդյունքում` գործատուի՝ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ցուցակից ընտրված շահառուի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ օրինակելի ձևին համապատասխան։

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի կողմ հանդիսացող շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

14. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

15. Ծրագրի շրջանակներում վճարվում է՝

1) շահառուին ամսական աշխատավարձ` 100 հազ. դրամի չափով` առանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի.

2) գործատուին գումար` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար.

3) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` 34 հազ. դրամի չափով:

16. Ծրագիրը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներով ֆինանսավորվելու դեպքում` գործատուին տրվող փոխհատուցման չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 15-րդ կետում նշված միջոցների չափից:

17. Ծրագրի իրականացումն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում ծրագրին շահառուների մասնակցության մասին։

18. Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գրասենյակ են ներկայացնում շահառուի աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` N 1 ձևին համապատասխան:

19. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում N 2 ձևին համապատասխան, և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` շահառուների աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

20. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրասենյակի կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գրասենյակի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

21. Գրասենյակը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

22. Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դադարեցվում է շահառուի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

__________

(կնքման վայրը)

«   » ------------------ 20---- թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի

զբաղվածության պետական գրասենյակի

 -----------------------------------------

(տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` տարածքային կենտրոն՝ ի դեմս տնօրեն -----------------------------

----------------------------------------------------------------------- - ի, որը գործում է -----------------------------

 (ազգանունը, անունը, հայրանունը)

(կանոնադրության կամ լիազորագրի)

 

հիման վրա, մի կողմից՝ ------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

 

այսուհետ՝ գործատու՝ ի դեմս ------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------------------------հիման վրա,

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

մյուս կողմից, և ---------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

այսուհետ՝ շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2118 -Լ որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան շահառուի՝ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն՝

1) գործատուն պարտավորվում է շահառուին ընդունել աշխատանքի, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անձամբ կազմակերպել շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը.

2) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետով ընդունվել գործատուի մոտ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով.

3) տարածքային կենտրոնը գործատուին է տրամադրում դրամական միջոցներ՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության գործատուին և շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ շահառուի՝ գործատուի մոտ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) գործատուին վճարել դրամական միջոցներ՝ պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) չմիջամտել գործատուի և շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

4) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի և շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) շահառուից և գործատուից պահանջել պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ.

2) պահանջել գործատուից շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը ներկայացնել տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուից ստանալ նախորդ ամսվա ընթացքում ծրագրին շահառուների մասնակցության (աշխատած ժամանակահատվածի) մասին տեղեկանք.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում գործատուից ստանալ շահառուին կատարված վճարումների մասին տեղեկությունները (վճարման ցուցակի պատճենով կամ տեղեկանքով).

5) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն երեք ամիս ժամկետով, և պատշաճ կերպով կազմակերպել շահառուի որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը.

2) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնել տարածքային կենտրոն.

3) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում շահառուների աշխատած ժամանակահատվածի մասին.

4) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ.

5) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել շահառուի աշխատանքի էական պայմանները կամ շահառուի համար չսահմանել

առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի.

6) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետից շուտ շահառուին աշխատանքից ազատելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

7) պայմանագրի 9-րդ կետով սահմանված և տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարից շահառուին վճարել ամսական աշխատավարձ` 100 հազ․ դրամի չափով՝ առանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճար.

8) ըստ անհրաժեշտության տարածքային կենտրոն ներկայացնել համապատասխան տեղեկանք` շահառուի սոցիալական վճար կատարող հանդիսանալու մասին:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել տարածքային կենտրոնից չմիջամտելու գործատուի և շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

2) տարածքային կենտրոնից ստանալ դրամական միջոցներ՝ պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) պահանջել շահառուից ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

4) տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է՝

1) պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

2) գործատուի հետ համաձայնեցված ժամկետում գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով.

3) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված մասնագետի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով.

4) պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

8. Շահառուն իրավունք ունի՝

1) տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում գործատուի և շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) գործատուից պահանջել, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը.

3) տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ.

5) գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել շահառուի աշխատանքի էական պայմանները կամ շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի.

6) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) 100 հազ․ դրամի չափով շահառուին ամսական աշխատավարձ վճարելու համար՝ առանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի.

2) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար.

3) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով 34 հազ. դրամի չափով գումար վճարելու համար:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված դրամական միջոցները գործատուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2118 -Լ որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) պայմանագրի կնքումը և կատարումը չեն խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև՝ երրորդ անձանց որևէ իրավունք.

5) պայմանագիրը համապատասխանում է կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

15. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

16. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

18. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

19. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

20. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն չի ընդունվել աշխատանքի գործատուի մոտ՝ առնվազն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ գործատուն կամ շահառուն թույլ են տվել պայմանագրի էական խախտում:

21. Պայմանագիրը կազմված է հայերեն հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից, որոնցից տարածքային կենտրոնին, գործատուին և շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գրասենյակի

--------------------------------------------------------------- տարածքային կենտրոն

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ -----------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ՝ --------------------------------------------------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------------------------------------------------

ի դեմս ------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

--------------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ. -------- -------------------------- 20-----թ.

 

Գործատու՝

 

-------------------------------------------------------------------------------

(Գործատուի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ -----------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ՝ --------------------------------------------------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------------------------------------------------

ի դեմս ------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

------------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ. -------- ----------------------- 20----թ.

 

Շահառու՝

 

-------------------------------------------------------------------------------

(ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ՝ --------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

 

----------------------------------------------------------------

(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

-------- ------------------------- 20------թ.

 

Ձև 1

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ֆինանսավորման

  20 թ.----------------------------------  (դրամ)

 

Հ/Հ

Գործատու

Շահառու

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Անվանումը

ՀՎՀՀ

Բանկային հաշվի համարը

Անուն, ազգանուն, հայրանուն

Աշխա-տանքային փորձ ձեռք բերողին ամբողջ կամ ոչ լրիվ ամսվա համար վճարվող աշխա-տավարձի չափը (ներառյալ վերջնահաշ- վարկի գումարը)

(11-7-8-9)

Աշխատան-քային փորձ ձեռք բերողի հաշվարկված աշխա-տավարձից (ներառյալ վերջնա-հաշվարկի գումարը) հաշվարկվող եկամտային հարկի չափը (հաշվարկվում է 11 սյան արժեքի նկատմամբ)

Սոցիա- լական վճարի չափը (հաշ- վարկ- վում է 11

սյան արժեքի նկատ- մամբ)

Դրոշմա- նիշային վճար (1000

դրամ)

Վերջնա- հաշվարկի գումարի չափը

Աշխա-տանքայ ին փորձ ձեռք բերողի համար տրվող գումարի չափը (10+ամ-

բողջ կամ ոչ լրիվ ամսվա համար տրվող գումար)

Գոր- ծատուի մոտ աշխա- տանքա- յին փորձի ձեռք բերման գործըն- թացը կազմա- կերպող մասնա- գետին տրվող ամբողջ կամ ոչ լրիվ ամսվա համար հաշ- վարկ- ված գումարի

չափը

Ընդամենը գործատուին տրվող գումարը (սյուն 11+12)

 

2

 

4

5

6

7

 

9

10

11

2

13

                         
                         

Ընդամենը

               

 

Տարածքային կենտրոնի տնօրեն

 

Կ. Տ.

-------------------------------

(ստորագրություն)

 -------------------------------------- 

(անուն, ազգանուն)

 

«__» «______» 20 թ.

 

Ձև 2

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ֆինանսավորման

 

20   թ. ----------------------------------

 

Հ/Հ

Զբաղվածության տարածքային կենտրոնի

անվանումը

Անձանց թվաքանակը

Պահանջվող գումարի չափը (դրամ)

1

2

3

4

1

     

2

     

Ընդամենը՝

   

 

Զբաղվածության պետական

գրասենյակի պետ`

-------------------
(ստորագրություն)

---------------------------
(անուն, ազգանուն)

Կ.Տ.

   

Կատարող`

-------------------
(ստորագրություն)

---------------------------
(անուն, ազգանուն)

   

«__» «________» 20