Գլխավոր տեղեկություն
Համար
N 487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2021-01.02.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 դեկտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 487-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 515-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 541-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման համար` 1.389 դրամ/կՎտժ`առանց ավելացված արժեքի հարկի և 1.667 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 2.647 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3.176 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 6.864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 8.237 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 15.326 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 18.391 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 515-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: