ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 7-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար.
բ) վճարել են օբյեկտի արժեքի 30-տոկոսից պակաս գումար և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:».
2) 6-րդ կետում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից» բառերը փոխարինել «2003 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|