ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 նոյեմբերի 2018 թ. |
թիվ 64-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.12.20 թիվ 29-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.20 թիվ 29-Ն)
2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 29-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 64-Ն որոշման |
1. Փոստային և սուրհանդակային ծառայություններ
(ամսական) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Հասույթներ, ընդամենը, (առանց ԱԱՀ) |
110 |
հազար |
|
այդ թվում` փոստային ծառայությունից |
110.1 |
-“- |
|
սուրհանդակային ծառայությունից |
110.2 |
-“- |
|
Ծախսեր, ընդամենը |
120 |
-“- |
|
այդ թվում` փոստային ծառայությունից |
120.1 |
-“- |
|
սուրհանդակային ծառայությունից |
120.2 |
-“- |
|
Այլ գործունեությունից ստացված հասույթներ |
130 |
-“- |
2. Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի
(ամսական) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդամենը |
այդ թվում` | |
Փոստային |
Սուրհանդակային | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ) |
210 |
հազար դրամ |
|||
այդ թվում` |
210.1 |
-"- |
|||
Արագածոտն |
210.2 |
-"- |
|||
Արարատ |
210.3 |
-"- |
|||
Արմավիր |
210.4 |
-"- |
|||
Գեղարքունիք |
210.5 |
-"- |
|||
Լոռի |
210.6 |
-"- |
|||
Կոտայք |
210.7 |
-"- |
|||
Շիրակ |
210.8 |
-"- |
|||
Սյունիք |
210.9 |
-"- |
|||
Վայոց ձոր |
210.10 |
-"- |
|||
Տավուշ |
210.11 |
-"- |
3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ
(եռամսյակային) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Նամակագրական թղթակցություններ, տպագիր հրատարակություններ, ծրարներ, ընդամենը |
310 |
հազար հատ |
|
այդ թվում` ներհանրապետական |
310.1 |
-“- |
|
միջազգային ելքային |
310.2 |
-“- |
|
միջազգային մուտքային |
310.3 |
-“- |
|
Փոստային ծանրոցներ, ընդամենը |
320 |
-“- |
|
այդ թվում` ներհանրապետական |
320.1 |
-“- |
|
միջազգային ելքային |
320.2 |
-“- |
|
միջազգային մուտքային |
320.3 |
-“- |
|
Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը |
330 |
-“- |
|
այդ թվում` ներհանրապետական |
330.1 |
-“- |
|
միջազգային ելքային |
330.2 |
-“- |
|
միջազգային մուտքային |
330.3 |
-“- |
4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում) |
410 |
մարդ |
|
Սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում) |
420 |
-“- |
Ղեկավար |
______________________________________ |
|
_______________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
______________________________________ |
|
_______________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
«_ _»______ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 29-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 64-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 28.12.20 թիվ 29-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից`
1) Փոստային և սուրհանդակային ծառայություններ (ամսական) (բաժին 1)
2) Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի (ամսական) (բաժին 2)
3) Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային) (բաժին 3)
4) Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան) (բաժին 4):
7. 1-ին բաժնի 110 տողում արտացոլվում են փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի համապատասխան ամսվա համար: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով: Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր: Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը կարող են մատուցել և փոստային, և սուրհանդակային ծառայություններ: Փոստային կապի ծառայությունը գործունեության տեսակ է փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով: Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:
8. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:
9. 2-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն բաշխված ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի: Այս բաժնում 1 սյունակից ավելի սյունակում հասույթներ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք գործունեություն են իրականացնում մեկից ավելի մարզերում կամ ք. Երևանում:
10. 3-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային առաքանիների ծավալները հազար հատերով համապատասխան եռամսյակի համար:
11. Փոստային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների, իսկ 320 տողում` փոստային ծանրոցների ծավալները: Սուրհանդակային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների ծավալները, իսկ 330 տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների ծավալները:
12. Ներհանրապետական առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:
13. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:
14. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային ծառայությունների մատուցման դեպքում նաև՝ տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:
15. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրավունք ունեն սահմանելու առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:
16. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:
17. Սուրհանդակային առաքանին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների դասակարգվում է հետևյալ տեսակների`
1) ծրար՝ փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.
2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.
3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն՝ առանց ապրանքային արժեքի:
18. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
19. Հաշվետվության 410 և 420 տողերում լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները (համապատասխանաբար փոստային և սուրհանդակային գործունեությամբ զբաղվող) (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 29-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.01.2024, թիվ 12-Ն | 31.01.2024, թիվ 64-Ն | |
28.12.2020, թիվ 29-Ն | 01.01.2021, թիվ 64-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|