Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2021 թվականի N 85-Ա

 

«ՄԵՆՔ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից՝ «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամի հասցեով ուղարկված 17 հատ ավտոմատացված մահճակալների (2,550 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում,) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 5

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 5-ի N 85-Ա

որոշման

 

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

Հ/Հ

Ստացող (շահառու)

Քանակը

Միավորի արժեքը

Ընդհանուր արժեքը (եվրո)

1.

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

10

150

1,500

2.

ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

6

150

900

3.

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

1

150

150

Ընդամենը

17

 

2,550

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ