Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-452-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1264
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) 3-րդ հոդվածի 3-րդ կետը, 9-րդ հոդվածի «գ» ենթակետը և 11-րդ հոդվածի 5-րդ կետը «հասարակական միավորումների,» բառերից հետո լրացնել «հիմնադրամների,» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «նոր խմբագրությամբ կանոնադրության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական գրանցամատյանում գրառված` սույն օրենքի 20-րդ հոդվածի «ժե» ենթակետում նշված տեղեկությունների փոփոխությունների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը`» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:».

3) 4-րդ կետում «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի «ե» ենթակետում «լրատվության միջոցներով» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 3-րդ կետի առաջին նախադասությունը «գրանցման վկայականի հերթական ներդիրը» բառերից հետո լրացնել «` համապատասխան գրառում կատարելով պետական գրանցման վկայականում» բառերով.

2) 5-րդ կետում «փոփոխության պետական գրանցումը» բառերը փոխարինել «փոփոխությամբ պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային և սոցիալական ապահովության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարկային և սոցիալական ապահովության մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:».

2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային և սոցիալական ապահովության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ստացականով: Հարկային և սոցիալական ապահովության մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում:»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Պետական ռեգիստր ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.

բ) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.

դ) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.

ե) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.

զ) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.

է) մեկից ավելի թերթեր պարունակող փաստաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեսքով (բացառելով որևէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` սույն հոդվածի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան.

ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոսաթերթը պետք է նշում պարունակի հաստատման մասին, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի, պետական գրանցման տվյալների մասին: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Նշված պահանջներին չբավարարող փաստաթղթերը պետական ռեգիստրի կողմից վերադարձվում են առանց քննարկման:»:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի առաջին նախադասության «դրանց պետական գրանցումը» բառերը փոխարինել «համապատասխան պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների գրառմամբ պայմանավորված պետական գրանցումը» բառերով.

2) 3-րդ կետում «երկօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.

3) 4-րդ կետում «մերժման մասին պետական ռեգիստրի որոշումը» բառերը փոխարինել «մերժումը» բառով.

4) 6-րդ կետում «մերժման մասին որոշումն» բառերը փոխարինել «մերժումն» բառով, իսկ «կամ նրա տեղակալը» բառերը հանել:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով`

«ժ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի (այսուհետ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը.

ժա) իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը.

ժբ) նշում` հերթական ներդիրը տալու մասին.

ժգ) սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ».

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով`

«թ) նշում` հերթական ներդիրը տալու մասին».

3) 6-րդ կետից հանել «կամ նրա տեղակալը» բառերը.

4) 7-րդ կետում «իր ներդիրներով» բառերը փոխարինել «իր ներդիրով (ներդիրներով)» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով`

«ժե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները)».

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տեղեկությունները կուսակցությունների համար գրառելու դեպքում նշվում է միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ`

«41. Սույն հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:»:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում է նաև իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը:»:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) «ա» ենթակետի առաջին տողում «դիմում» բառը փոխարինել «դիմումները» բառով.

2) «բ» ենթակետի առաջին տողում «դիմում» բառը փոխարինել «դիմումները» բառով.

3) «գ» ենթակետի վերջին տողում «անդորրագիրը» բառը փոխարինել «անդորրագրերը» բառով.

4) «դ» ենթակետի վերջին տողում «անդորրագիրը» բառը փոխարինել «անդորրագրերը» բառով.

5) «ե» ենթակետի առաջին տողում «դիմում» բառը փոխարինել «դիմումները» բառով.

6) «ե» ենթակետը վերջին տողից առաջ լրացնել հետևյալ տողով`

«- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,»:

 

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «և լուծարման հաշվեկշիռը» բառերը.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 1-ին կետի «ա», «դ» և «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:»:

 

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «կամ նրա տեղակալը» բառերը:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2002 թ. նոյեմբերի 30
Երևան
ՀՕ-452-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան