ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Աբրահամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր |
Վ. Աթալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Գ. Թևոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ |
Ն. Բալայան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ |
Ս. Սանամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ |
Ա. Մկրտումյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի պետ, գնդապետ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Ավագյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Սահակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Վարդանյան |
- «Գեոքարտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության փորձագետ (համաձայնությամբ) |
Ն. Մաթոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի առաջին քարտուղար |
Գ. Հայրապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա, խմբ. 13.04.06 N 247-Ա, 16.04.09 N 308-Ա, լրաց. 26.05.09 N 431-Ա, փոփ. 16.09.10 N 752-Ա, 05.04.11 N 289-Ա, 29.12.11 N 1303-Ա, խմբ. 28.10.14 N 1049-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|