ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 դեկտեմբերի 2020 թ. |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» Ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական)» բառերը փոխարինել ««Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան)» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
3. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման |
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(ամսական) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
ՃՏՊ |
Տուժել են,մարդ | |||
զոհվել են |
որից` իգա- կան սեռ |
վիրավոր-վել են |
որից`իգա- կան սեռ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՃՏՊ , ընդամենը |
110 |
|||||
որոնցից` տուժել են մինչև 18 տարեկան |
110.1 |
|||||
ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով տրանսպորտային միջոցների վարորդներ, ընդամենը |
120 |
|||||
որից՝ ոչ սթափ վիճակում |
120.1 |
|||||
120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝ |
121 |
|||||
որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում |
121.1 |
|||||
Ֆիզիկական անձանց |
122 |
|||||
որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում |
122.1 |
|||||
122-րդ տողից՝ հեծանվորդի կողմից |
123 |
|||||
ՃՏՊ հետիոտնի կողմից |
130 |
|||||
ՃՏՊ ուղևորի կողմից |
140 |
|||||
Չբացահայտված ՃՏՊ |
150 |
2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
ՃՏՊ |
Տուժել են, մարդ | ||||
զոհվել են |
վիրավորվել են | ||||||
ընդամենը |
որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով |
ընդամենը |
որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով |
ընդամենը |
որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները |
210 |
||||||
բեռնատար ավտոմեքենաների |
210.1 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
210.1.1 |
||||||
ավտոբուսների, միկրոավտոբուսների |
210.2 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
210.2.1 |
||||||
թեթև մարդատար մեքենաների |
210.3 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
210.3.1 |
||||||
մոտոցիկլների |
210.4 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
210.4.1 |
||||||
տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների |
210.5 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
210.5.1 |
||||||
տրոլեյբուսների |
210.6 |
||||||
Չբացահայտված ՃՏՊ |
220 |
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
ՃՏՊ քանակը, միավոր |
Տուժել են, մարդ | ||
զոհվել են |
վիրավորվել են | ||||
ՃՏՊ, ընդամենը |
310 |
||||
ՃՏՊ-ից տուժածները՝ըստպատահարի վայրի |
քաղաքներում և բնակավայրերում |
310.1 |
|||
ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և բնակավայրային տեղամասերի) |
310.2 |
||||
այլ տեղերում |
310.3 |
||||
ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով |
320 |
||||
Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է, ընդամենը |
330 |
||||
այդ թվում՝ քաղաքների և այլ բնակավայրերի փողոցներ (առանց ավտոճանապարհային տեղամասերի) |
330.1 |
||||
ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) |
330.2 |
||||
ՃՏՊ-ը ըստ տեսակների, ընդամենը |
340 |
||||
բախում |
340.1 |
||||
շրջում |
340.2 |
||||
խոչընդոտի վրաերթ |
340.3 |
||||
կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ |
340.4 |
||||
հետիոտնի վրաերթ |
340.5 |
||||
հեծանվորդի վրաերթ |
340.6 |
||||
լծկան տրանսպորտային միջոցի վրաերթ |
340.7 |
||||
կենդանիների վրաերթ |
340.8 |
||||
ուղևորի վայր ընկնել |
340.9 |
||||
այլ պատահարներ |
340.10 |
||||
Տուժել են ՃՏՊ-ից |
Տրանսպորտային միջոցների վարորդներ |
350 |
X |
||
հետիոտն |
360 |
X |
|||
որից՝ մինչև 18 տարեկան |
360.1 |
X |
|||
ուղևորներ |
370 |
X |
|||
որից՝ մինչև 18 տարեկան |
370.1 |
X |
|||
հեծանվորդներ |
380 |
X |
|||
որից՝ մինչև 18 տարեկան |
380.1 |
X |
Ղեկավար |
______________________________________ |
|
_______________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
______________________________________ |
|
_______________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
«_ _»______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ ՀՀ ՎՊԽ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է, անհատ ձեռնարկատերերը ՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների(ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):
8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշը պետք է մեծ կամ հավասար լինի 110.1 տողի ցուցանիշից:
10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121 և 122 տողերի ցուցանիշների հանրագումարին:
11. Հաշվետվության 120.1 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121.1 և 122.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
13. Հաշվետվության 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
14. Հաշվետվության 210.1.1, 210.2.1, 210.3.1, 210.4.1 և 210.5.1 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 310.1,310.2 և 310.3 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
16. Հաշվետվության 330 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 330.1 և 330.2 տողերի ցուցանիշների հանրագումարին:
17. Հաշվետվության 340 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 340.1, 340.2, 340.3, 340.4, 340.5, 340.6, 340.7, 340.8, 340.9 և 340.10 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Հաշվետվության 340 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|