Գլխավոր տեղեկություն
Համար
N 2168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2168-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին և 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ՝

«գ. 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ ներկայացված տեղեկությունները.».

2) որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, լիզինգառուների» բառով.

3) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերը «բ» պարբերություններում օգտագործվող «սեփականատիրոջ (համասեփականատերերի)» բառերից հետո լրացնել «, լիզինգառուի» բառով.

4) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝

«1.1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների վերաբերյալ հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունները.».

5) որոշմամբ սահմանված կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ լիզինգի» բառերով.

6) որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, լիզինգառուների» բառով.

7) որոշման հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «սեփականատիրոջ (համասեփականատերերի)» բառերից հետո լրացնել «, լիզինգառուի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան