Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի, 2020 թվական N 183-Ն
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները
Պարետի 2020 թվականի մայիսի 21-ի N 81 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման 2.1-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
2. Որոշման 2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«2.3. օդային, ցամաքային սահմանային անցակետերում ՍԲՀԿ-ի աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի աշխատակիցների համար ապահովել հասանելիություն ԱՐՄԵԴ համակարգին»։
3. Որոշման 2.4 կետը ճանաչել ուժը կորցրած:
4. Որոշման 2.5-րդ կետից «և ձեռնոցների» բառերը հանել:
5. Որոշման 2.6-րդ կետում «2.1» թիվը փոխարինել «2.5» թվով, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «ինչպես նաև հասցեական քարտերի լրացումը և տրամադրումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատ»։
6. Որոշման 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«2.7. ապահովել ՀՀ ժամանող անձանց՝ սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված 14 օրյա մեկուսացման վերաբերյալ ձևաչափով ծանուցումը և 12 ժամվա ընթացքում ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրումը: Սույն ենթակետով բացառություն են կազմում բեռնափոխադրող վարորդները, գնացքավարները, նրանց օգնականները և օդանավի անձնակազմի, որոնց ծանուցումը տրվում է և ԱՐՄԵԴ համակարգ է մուտքագրվում նրանց ՀՀ տարածքում կացության օրվան համապատասխան»։
7. Որոշման 2.8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
8. Որոշումը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին.
2.9. Սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված հասցեական քարտերը տրամադրել ՀՀ օդային սահմանով ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև ապահովել սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ձևաչափերի լրացումը»։
9. Որոշումը լրացնել 4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Հաստատել հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հասցեական քարտերի ձևերը համաձայն հավելված 3-ի»։
10. Որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| Տ. ԱՎԻՆՅԱՆ | 
| 
 Հավելված ՀՀ Պարետի 2020 թվականի հուլիսի 9-ի N 183-Ն որոշման  | 
| 
 Հավելված N 3 ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 18-ի N 5 որոշման  | 
Ձև 1
| 
 PASSENGER LOCATOR CARD FOR PUBLIC HEALTH PURPOSES ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՔԱՐՏ  | |||||||
| 
 FOR PASSENGERS ARRIVING TO ARMENIA ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ  | |||||||
| 
 Traveling information Ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն  | |||||||
| 
 1.Route/ Flight number/Երթուղու/ Չվերթի համար  | 
 2. Date of arrival /Ժամանման ամսաթիվ  | 
 3. Your actual seat number in the transport /Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը  | |||||
| 
 Contact information Կոնտակտային տեղեկատվություն  | |||||||
| 
 4. Where do you arrive from?/Որտեղից եք ժամանում 
 
 
 5. Personal information/Անձնական տվյալներ 
 
 
 
 Date of birth/Ծննդյան օր, ամիս, տարի --------------- Passport number /անձնագրի համարը --------------------  | |||||||
| 
 6. Address and duration of stay during your visit/Հայաստանում այցի ընթացքում Ձեր գտնվելու վայրը (հասցեն) և ժամանակահատվածը 
 
 
  | ||||
| 
 7. Contact phone number (residential, office, mobile) /Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային) _________________________________________________________________________  | ||||
| 
 8. Tourist agency name and phone number/Զբոսաշրջության կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը _________________________________________________________________________  | ||||
| 
 9. Notes/Այլ նշումներ _________________________________________________________________________  | 
Ձև 2
| 
 PASSENGER LOCATOR CARD FOR PUBLIC HEALTH PURPOSES ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՔԱՐՏ  | |||||||
| 
 FOR FREIGTH FORWARDER DRIVERS ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ  | |||||||
| 
 Traveling information Ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն  | |||||||
| 
 10. Route/ Flight number/Երթուղու/ Չվերթի համար  | 
 11. Date of arrival /Ժամանման ամսաթիվ  | 
 12. Your actual seat number in the transport /Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը  | |||||
| 
 Contact information Կոնտակտային տեղեկատվություն  | |||||||
| 
 13. Where do you arrive from?/Որտեղից եք ժամանում 
 
 14. Personal information/Անձնական տվյալներ 
 
 Date of birth/Ծննդյան օր, ամիս, տարի --------------- Passport number /անձնագրի համարը --------------------  | |||||||
| 
 15. Address and duration of stay during your visit/Հայաստանում այցի ընթացքում Ձեր գտնվելու վայրը (հասցեն) և ժամանակահատվածը 
 
  | ||||
| 
 16. Contact phone number (residential, office, mobile) /Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային) _________________________________________________________________________  | ||||
| 
 17. Tourist agency name and phone number/Զբոսաշրջության կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը _________________________________________________________________________  | ||||
| 
 18. Notes/Այլ նշումներ _________________________________________________________________________  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: