ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 դեկտեմբերի 2020 թ. |
N 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 4-րդ կետը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1) քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության,»:
2) 6-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով:
3) 6.1-ին կետում «7.1-ին ենթակետում նշված խորհրդի» բառերը փոխարինել «2.1-ին և 7.1-ին ենթակետերում նշված դեպքերի» բառերով, իսկ «իսկ խորհրդի» բառերը փոխարինել «իսկ խորհուրդների» բառերով:
4) 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.2. Սույն կարգը կիրառելի է քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության և սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 6.1-ին կետում նշված որոշումներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|