ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» կետերով.
«զ) դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կազմակերպվող հրապարակային սակարկությունների և դրանց արդյունքում արժեթղթերով կատարվող գործարքների վրա.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում պետությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի մասնավորեցման շրջանակներում կատարվող գործարքների վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահն իրականացված` պետական գույքի մասնավորեցման հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|