Basic information
Number
N 1141-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.07.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.07.2020
Effective date
08.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1141-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ ԲԱԼԵԿՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԱՈՍ ՍԼԱՎԻԿԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝

1) Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).

2) Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին (ծնվ.` 2002 թվականի մարտի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տարկետում տալ Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին (ծնվ.՝ 1996 թվականի փետրվարի 29-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 7

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation