ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2020 թվականի N 776-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-229-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2020 թ. հուլիսի 7 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 7-ի N 776-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| 
 NN ը/կ  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական հիմքը  | 
| 
 1.  | 
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2020 թ. oգոստոսի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-229-Ն օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան |