Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2021

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2021 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման՝

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 23-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) ____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն.

4) ____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի ուսանողական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն:»,

բ. 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:»,

գ. 66-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«66. Ուսումնարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

դ. 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-ին կետով.

«66.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ուսումնարաններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես ուսումնարաններին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան ուսումնարաններին փոխանցելու համար:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման՝

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով.

2) N 2 հավելվածի և N 3 հավելվածի` համապատասխանաբար.

ա. 23-րդ կետերի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) ____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն.

4) ____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունները ուսումնարանի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է ուսումնարանի ուսանողական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգի համաձայն:»,

բ. 33-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:»,

գ. 66-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«66. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

դ. 66-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-ին կետով.

«66.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քոլեջներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես քոլեջներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան քոլեջներին փոխանցելու համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան