Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2021 թվականի N 69-Ա

 

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

 1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, «Հայ օգնության միություն» Հունաստանի Հայ կապույտ խաչի և Թրակիայի ու Մակեդոնիայի միավորների կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (13 տեղ, 2,551 կգ ընդհանուր քաշով, 10,146.75 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 1

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ. 
փետրվարի 1-ի N 69-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Նկարագրությունը

 

Քանակը

Քաշը

(կգ) նետտո

Արժեքը

(եվրո)

Ձեռնոց, գլխարկ, շարֆ

նոր

1,050

85

1,082

Սվիտեր

նոր

190

98.55

482

Տաբատ

նոր

451

217.35

1,214

Գուլպա

նոր

806

64.4

470.5

Ժակետ

նոր

603

171.5

1815

Ճտքակոշիկ

նոր

28

39.1

140

Կոշիկ

նոր

182

138.45

910

Մանկական հագուստի հավաքածու

նոր

411

137.1

1,199

Պատանու սպորտային հագուստ

նոր

38

17.25

114

Շապիկ, ներքնաշոր

նոր

279

74.1

560

Բանվորի հագուստ

նոր

20

11

100

Մանկական զուգագուլպա

նոր

205

24.55

205

Տակդիր մանկական

նոր

1,715

48.25

857.5

Ծածկոց օգտագործված

 

 

370.05

371.15

Հագուստ օգտագործված

 

 

453.25

626.6

 Ընդամենը

1,949.9

10,146.75

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ