Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 4-ին
«պետական տուրքի մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 20-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով`
«41. Իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար |
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|