Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2020 թվականի N 810-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 149,101,120 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած ազգաբնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 16-ի N 810-Ա

որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող բնակչության կարիքներին արձագանքելու ջանքերին` տրամադրելով հումանիտար օգնություն` հիգիենիկ, կենցաղային պարագաներ, սոցիալ-հոգեբանական օժանդակություն, առաջին օգնության պարագաներ և դասընթացներ, ընտանեկան կապերի վերամիավորման ծառայություններ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ք․ Ժնև, Խաղաղության պողոտա 19, +41 22 734 60 01

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` սոցիալական, առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

149,101,120 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող 6300 կարիքավոր բնակչություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

24.11.2020 – 30.12.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․ Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող բնակչության սոցիալապես անապահով անձանց, ինչը ներառում է հիգիենիկ, կենցաղային պարագաների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, տեղափոխում և բաշխում, բյուջե՝ 136,328,120 դրամ, ժամանակահատված՝ 24.11.2020 – 30.12.2020:

2. Սոցիալ-հոգեբանական օժանդակություն, ինչը ներառում է դասընթացների կազմակերպում, հոգեբանական առաջին օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղից ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր ազգաբնակչությանը, բյուջե՝ 1,140,000 դրամ, ժամանակահատված՝ 24.11.2020 – 30.12.2020:

3. Առաջին օգնության պարագաների ձեռքբերում և դասընթացների անցկացում ժամանակավոր կացարաններում բնակվող բնակչության համար, բյուջե՝ 6,693,000 դրամ, ժամանակահատված՝ 24.11.2020 – 30.12.2020:

4. Լեռնային Ղարաբաղից ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր ազգաբնակչության համար ընտանիքների վերամիավորման ծառայությունների տրամադրում, ինչպես նաև այդ ծառայության տրամադրումն ապահովելու նպատակով դասընթացների կազմակերպում, բյուջե՝ 560,000 դրամ, ժամանակահատված՝ 24.11.2020 – 30.12.2020:

5․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 4,380,000 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների վառելիքի և ՀԿԽԸ տեսանելիության համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Հիգիենիկ և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 134,828,120 դրամ արժողությամբ

2. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում ՝ 1,500,000 դրամ արժողությամբ

3. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 480,000 դրամ արժողությամբ։

4. Առաջին օգնության պարագաների ձեռքբերում՝ 5,868,000 դրամ արժողությամբ։

5. Առաջին օգնության դասընթացավարի ծառայությունների ձեռքբերում՝ 825,000 դրամ արժողությամբ։

6. Իրազեկող ֆիլմի պատրաստում ընտանեկան կապերի վերամիավորման վերաբերյալ՝ 400,000 դրամ արժողությամբ:

7. Սոցիալ-հոգեբանական միջոցառումների համար համակարգչի ձեռքբերում՝ 450,000 դրամ արժողությամբ:

8. Գրասենյակի և դասընթացների մասնակիցների համար գրենական պիտույքների ձեռքբերում՝ 600,000 դրամ արժողությամբ

9. Գրասենյակի կոմունալ և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռք բերում՝ 2,750,000դրամ արժողությամբ

10. Դասընթացի մասնակիցների համար սննդի ձեռքբերում՝ 500,000 դրամ արժողությամբ

11. Կարմիր խաչի լոգոյով տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 650,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 4,380,000 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 200,000 դրամ արժողությամբ, վառելիքի ձեռքբերում՝ 480,000 դրամ արժողությամբ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 300,000 դրամ արժողությամբ, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայություններ՝ 2,750,000 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ տեսանելիության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերում՝ 650,000 դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ