Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 1 մարտի 20219 թվականի N 20-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 903,499,465 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.12.20 N 804-Ա)

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817, 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված N 317008 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 6,614,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 09108137520, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված N 05108135869 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,852,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 28,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված N 114198702, 2007 թվականի մարտի 29-ին N 112873025 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 178/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,768,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2019 թ. մարտի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 20219 թվականի

մարտի 1-ի N 20-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված գործունեությունը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Այս ծրագրերն ուղղված են ընտանիքների ամրապնդմանը և երեխաներին լքելու դեպքերի ռիսկայնության նվազեցմանը: Ընտանիքներին կազմակերպությունը ցուցաբերում է համապարփակ աջակցություն, նրանց սոցիալական և իրավական խնդիրների, ներընտանեկան բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, ինչպես նաև զբաղվածության և առողջապահական հարցերում:

Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, մասնավորապես` նրանց կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա: Կոտայքի մարզում և Իջևան քաղաքում ծրագիրն իրականացվում է կազմակերպության տարածքում, իսկ Երևանում` Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի շենքում:

Այս ծրագրի նպատակն է`

1. Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում մանկալքության դեպքերի քանակի նվազեցումը.

2. ծրագրի շահառու ծնողների մոտ ծնողավարության գիտելիքների և հմտությունների ավելացումը.

3. ծրագրի շահառու երեխաների հոգեբանական վերականգնում.

4. ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում.

5. ներընտանեկան միջանձնային հարաբերությունների բարելավում.

6. Արաբկիր վարչական շրջանում COVID-19 համավարակի տարածման և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ իրազեկվածության բարձրացման միջոցով, COVID-19 համավարակից տուժած լրացուցիչ 200 շահառու երեխաների և նրանց 100 շահառու ընտանիքների ամրապնդում` նյութական օժանդակության, համապատասխան մասնագետների ներգրավմամբ սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցառումների իրականացմամբ: Դպրոցական երեխաների կրթական խնդիրների լուծման նպատակով ինտերնետի հասանելիություն ապահովող համապատասխան սարքավորումների տրամադրում և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների իրականացում:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 )

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում, այն առնչվում է սոցիալական, իրավական և կրթական բնագավառներին:

6.

Ծրագրի բյուջեն

Սույն ծրագրի 1-ին կետում նշված 1-ից 5-րդ նպատակների 01.01.2019 - 31.12.2021 թվականների իրականացման բյուջեն կազմում է 804,356,298 դրամ, իսկ 6-րդ նպատակի 01.12.2020-31.12.2021 թվականների համար (COVID-19 համավարակին վերաբերող մասվ)՝ 99,143,167 դրամ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 903,499,465 դրամ:

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա 1,483 երեխաներ, 665 ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 01.01.2019 - 31.12.2021 թվականների ընթացքում (և կրում է շարունակական բնույթ՝ բացառությամբ COVID-19 համավարակին վերաբերող միջոցառումների):

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթադաստիարակչական միջոցառումների կազմակերպում և իրականացում` 3 տարվա համար կազմում է 43,882,760 դրամ (որից 20,400,000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

1.1. դպրոցական պարագաների և գրքերի տրամադրում` 6,952,500 դրամ.

1.2. ուսման վարձերի վճարում, երեխաների հետ արտաժամյա պարապմունքների և նախասիրությունների խմբակների կազմակերպում` 20,400,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

1.3. նյութերի տրամադրում` խմբակների և միջոցառումների կազմակերպման համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ և այլն)` 2,250,000 դրամ.

1.4. hեռավար ուսուցման նպատակով տեխնիկական և այլ միջոցների (սմարթֆոններ, պլանշեթեր, ինտերնետի հասանելիություն ապահովող քարտեր և այլն) տրամադրում դպրոցահասակ երեխաներին՝ 12,480,260 դրամ:

1.5. մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում համավարակի պատճառով աշխատանքը կորցրած շահառուների, ինչպես նաև շահառու երիտասարդների համար՝ 1,800,000 դրամ:

2. Առաջնային առողջության պահպանում, COVID-19 վիրուսից պաշտպանության նպատակով պաշտպանական և ախտահանման նյութերի և պարագաների տրամադրում, անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում)` 3 տարվա համար կազմում է 99, 564, 500 դրամ (որից 52,118,500 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

2.1. ծրագրի շահառուների համար դեղորայք, բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), բժշկական օժանդակ սարքավորումներ` 34,620,000 դրամ.

2.2. անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում` 52,118,500 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

 2.3. իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում)` 11,826,000 դրամ.

 2.4 COVID-19 համավարակի հաղթահարմանը և ինքնապաշտպանությանը նպաստող տեղեկատվական-մեթոդական ուղեցույցներ, բուկլետներ՝ 1,000,000 դրամ:

3. Ծրագրի շահառուներին նյութական աջակցություն և սոցիալական փաթեթի տրամադրում (սննդի և հագուստի տրամադրում) և տնտեսական կայունացման աջակցություն (աշխատանքային գործիքներ, սարքեր և սարքավորումներ աշխատանքային գործունեություն ծավալելու համար) 3 տարվա համար կազմում է 156,700,224 դրամ.

3.1. սնունդ և հագուստ` 73,322,880 դրամ.

3.2. աշխատանքային գործիքներ և սարքեր (աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք թխելու վառարան, վարորդների համար մեքենայի սարքեր (օրինակ` գազի լիցքավորման գլան և այլն)` 74,100,000 դրամ.

 3.3 Երեխաների և նորածինների համար առաջին անհրաժեշտության հագուստ և իրեր (անկողնային պարագաներ, քայլելու, կերակրման, լողանալու համար նախատեսված մանկական պարագաներ և այլն), հիգիենայի պարագաներ (մանկական խնամքի, մաքրող միջոցներ, տակդիրներ և այլն)՝ 9,277,344 դրամ.

 4. Տրամադրվող տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ժամանակավոր անհատույց օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) և սարքավորումների վերանորոգում, գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում, կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր) և գործունեության իրականացման համար վարձակալված տարածքի վարձավճար` 3 տարվա համար կազմում է 55,297,548 դրամ (որից 12,000,000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

4.1. տրամադրվող տարածքի վերանորոգում` 2,370,000 դրամ.

 4.2. համակարգիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում և վերանորոգում 6,033,183 դրամ.

4.3. կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 19,768,365 դրամ.

4.4. տրամադրվող տարածքի վարձավճար` 12,000,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

4.5. գույքի ձեռքբերում և վերանորոգում` 1,500,000 դրամ.

4.6. տեխնիկական բազայի ապահովում` 10,440,000 դրամ.

4.7 Հաշվապահական հաշվառման ծրագրի ( ՀԾ-Ձեռնարկություն) սպասարկման ծախս 01.01.2021-31.12.2021 ժամանակաշրջանի համար՝ 3,186,000 դրամ

5. Շահառուների համար համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ` կլոր սեղան և շահառուների խնդիրների քննարկումներ 3 տարվա համար կազմում է 8,550,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)

6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 438,854,667 դրամ (5 հոգեբան և 33 սոցաշխատող), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

6.1. սոցիալական աշխատողներ` 393,711,630 դրամ՝ 33 աշխատակից.

6.2. հոգեբաններ` 45,143,037 դրամ՝ 5 աշխատակից.

 Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 100,649,766 դրամ (որից 21,03,866 դրամ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).
1) Աշխատակազմի ծախսեր.
2) Տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենայի համար) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ.
3) Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ.
4) Անձնակազմի ապահովագրություն.
5) Բանկային ծախսեր.
6) Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար երկու միավոր տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաներ) ձեռքբերում արտերկրից և ներմուծում ՀՀ տարածք.
7) «ՀԾ-Ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման բազմամասնաճյուղային տարբերակով համակարգի ձեռքբերում (հետևյալ կոնֆիգուրացիաներով՝ հաշվապահություն, հիմնական միջոցներ, ապրանքանյութական արժեքներ, ավտոտնտեսություն, պատվերներ, աշխատավարձ, կադրեր) և ներդրում, ինչպես նաև ներդրման նպատակով տվյալների նախապատրաստման ծառայությունների ձեռքբերում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Գրենական պիտույքների, նյութերի և այլ պարագաների ձեռքբերում (շահառուների և գրասենյակի համար) 3 տարվա համար կազմում է 9,202,500 դրամ.
2) Ծրագրի շահառուների համար հեռավար ուսուցման տեխնիկական պարագաների՝ սմարթֆոնների, պլանշեթերի, ինտերնետի հասանելիություն ապահովող քարտերի ձեռքբերում՝ 12,480,260 դրամ.
3) Ծրագրի շահառուների համար մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման դասընթացների գծով ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ.
4) Ծրագրի շահառուների համար դեղորայքի, բժշկական դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 34,620,000 դրամ.
5) Ծրագրի շահառուների համար իրավաբանական խորհրդատվության և աջակցության ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 11,826,000 դրամ.
6) Ծրագրի շահառուների համար COVID-19 համավարակի վերաբերյալ տեղեկատվական-մեթոդական ուղեցույցների և բուկլետների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ.
7) Ծրագրի շահառուների համար սննդի և հագուստի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 73,322,880 դրամ.
8) Ծրագրի շահառուների համար աշխատանքային գործիքների և սարքերի
(աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք թխելու վառարան, վարորդների համար մեքենայի սարքեր (օրինակ` գազի լիցքավորման գլան և այլն) ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 74,100,000 դրամ.
9) Ծրագրի շահառու հանդիսացող երեխաների և նորածինների համար հագուստ, անկողնային պարագաներ, քայլելու, կերակրման, լողանալու համար նախատեսված մանկական պարագաներ, հիգիենայի պարագաներ (մանկական խնամքի, մաքրող միջոցներ, տակդիրներ և այլն)՝ 9,277,344 դրամ.
10) Գույքի, համակարգիչների և տրամադրվող տարածքի վերանորոգում 3 տարվա համար կազմում է 3,870,000 դրամ.
11) Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր) 3 տարվա համար կազմում է 19, 768, 365 դրամ.
12) Գույքի, համակարգիչների և տեխնիկական բազայի ձեռքբերում 16,473,183 դրամ.
13) Տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 15,032,100 դրամ.
14) Տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) վառելանյութի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 7,339,800 դրամ.
15) Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ (վարչական ծախս)՝ 3 տարվա համար կազմում է 17,238,000 դրամ.

15.1. հեռախոսի վարձավճար` 3,834,000 դրամ.

15.2. ինտերնետի վարձավճար` 4,044,000 դրամ.

15.3. գրասենյակային պարագաներ` 9,360,000 դրամ:

16) Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար երկու միավոր տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաների) ձեռքբերում և ներմուծում՝ 25,000,000 դրամ:
17) «ՀԾ-Ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման բազմամասնաճյուղային համակարգի ձեռքբերում (հետևյալ կոնֆիգուրացիաներով՝ հաշվապահություն, հիմնական միջոցներ, ապրանքանյութական արժեքներ, ավտոտնտեսություն, պատվերներ, աշխատավարձ, կադրեր) և ներդրում (սերվերային մաս և 9 օգտագործման լիցենզիաներ)` 3, 125,500 դրամ:
18) ՀԾ-Ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման նպատակով տվյալների նախապատրաստման ծառայություններ` 200,500 դրամ:
19) «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկում 01.01.2021-31.12.2021 ժամանակաշրջանի համար՝ 3,186,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.01.2019 – 31.12.2021 թվականների համար կազմում են 100,649,766 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 11.1 տոկոսը:

Այդ թվում`

1. Աշխատակազմի ծախսերը 3 տարվա համար կազմում են 19,873,866 դրամ.

1.1. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր`10,200,000 դրամ.

1.2. հանրային ծախսեր` 1,500,000 դրամ.

1.3. աշխատավարձ` (սպասարկող անձնակազմ) 8,173,866 դրամ, 3 աշխատակից (hարկային արտոնություն չի պահանջվում):

2. Տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ՝ 3 տարվա համար կազմում է 22,371,900 դրամ.

2․1. տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 15,32,100 դրամ.

2․2 տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) վառելանյութ՝ 7,339,800 դրամ:

3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 3 տարվա համար կազմում է 17,238,000 դրամ.

3.1. հեռախոսի վարձավճար` 3,834,000 դրամ.

3.2. ինտերնետի վարձավճար` 4,044,000 դրամ

3.3. գրասենյակային պարագաներ` 9,360,000 դրամ:

4. Անձնակազմի ապահովագրությունը 3 տարվա համար կազմում է 12,300,000 (hարկային արտոնություն չի պահանջվում) դրամ:

5. Բանկային ծախսեր՝ 540,000 դրամ (hարկային արտոնություն չի պահանջվում):

6. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար երկու միավոր տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաների) ձեռքբերում և ներմուծում՝ 25,000,000 դրամ:

7. «ՀԾ-Ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման համակարգի ձեռքբերում և ներդրում՝ 3,326,000 դրամ:

7.1 «ՀԾ –Ձեռնարկություն» համակարգի ձեռքբերման և տեղադրման (սերվերի մասը և ինը օգտագործման լիցենզիաներ) արժեքը՝ 3,125,500 դրամ:

7.2 «ՀԾ – Ձեռնարկություն» համակարգի տեղադրման համար տվյալների նախապատրաստման ծառայություններ 200,500 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համապատասխան մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 16.12.20 N 804-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2020, N 804-Ա 17.12.2020, N 20-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան