Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.17/61(1150).1 Հոդ.860
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1065-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հին Երևան ծրագրի իրականացման նպատակով «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 10,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի 5,000,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը հաշվարկելով. մինչև 2020 թ. օգոստոսի 15-ը տարեկան 8 տոկոս, 2020 թ. օգոստոսի 16-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տոկոս, իսկ 2024 թ. հունվարի 1-ից մինչև վարկի մարումը՝ 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած՝ եռամսյակային հավասարաչափ մարումներով իրականացնելու պայմանով՝ որպես տրամադրվող վարկի ապահովման միջոց նախատեսելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերը, վերջինիս կողմից կառուցվող շենքերի տարածքները՝ հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ հանդերձ:

(1-ին կետը փոփ. 24.12.20 N 2174-Ն)

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Հավելված ուղղ.
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1065-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

այդ թվում՝

   

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

այդ թվում՝

   

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(5,000,000.0)

(5,000,000.0)

ը) «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ

(5,000,000.0)

(5,000,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(5,000,000.0)

(5,000,000.0)

2.6. Այլ

5,000,000.0

5,000,000.0

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

5,000,000.0

5,000,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան