Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-439-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1189
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվական, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


 7. սննդամթերքի արտադրություն, այդ թվում`  
 7.1. թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ - - - - - -
 7.2. գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ - - - - - -
 7.3. խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն ԿՄ Պ - - - - - -
 7.4. այլ սննդամթերքի արտադրություն ԿՄ Պ - - - - - -

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի աղյուսակի 7.1-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները լիցենզավորող մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, սույն օրենքի 1-ին հոդվածում նշված գործունեության տեսակների գծով ենթակա են վերաձևակերպման, որի համար օրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում: Վերաձևակերպման արդյունքում լիցենզիաների տրման համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման, իսկ առաջացած վճարման ենթակա պարբերությունը` լրացուցիչ գանձման:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 18
Երևան
ՀՕ-439-Ն