Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-406-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2002-26.06.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.694
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (17 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-284, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածի 4-րդ կետից հանել «և ընտրությունների» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի, 9-րդ հոդվածի 8-րդ կետի, 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 17-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ հոդվածի 2-րդ կետի, 33-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի, 37-րդ հոդվածի, 39-րդ հոդվածի 3-րդ կետի, 40-րդ հոդվածի, 42-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի, 49-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 8-րդ կետի, 62-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի 3-րդ կետի, 82-րդ հոդվածի 2-րդ կետի, 105-րդ հոդվածի, 106-րդ հոդվածի 2-րդ կետի, 107-րդ հոդվածի, 108-րդ հոդվածի, 111-րդ հոդվածի 6-րդ կետի, 114-րդ հոդվածի, 116-րդ հոդվածի, 117-րդ հոդվածի 7-րդ կետի, 119-րդ հոդվածի 5-րդ կետի, 123-րդ հոդվածի 1-ին կետի, 124-րդ հոդվածի, 125-րդ հոդվածի 2-րդ կետի, 127-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 2-րդ կետի, 131-րդ հոդվածի, 132-րդ հոդվածի, 133-րդ հոդվածի, 134-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի 3-րդ կետի, 137-րդ հոդվածի, 138-րդ հոդվածի 4-րդ կետի «մարզային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 9-րդ հոդվածի`

1) 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր և հունիս ամիսներին:».

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ԿԸՀ-ի սահմանած կարգով վերահսկողություն են իրականացնում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ:».

3) 7-րդ կետի «Ընտրողի բնակվելու կամ գտնվելու վայր համարվող պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում, քաղաքացին» բառերը փոխարինել «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերով.

4) 9-րդ կետի վերջում լրացնել «ընտրողների ցուցակներում» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:».

2) 1-ին կետի երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում չեն կարող ընդգրկվել ժամկետային ծառայության մեջ կամ վարժական հավաքներում գտնվող այն զինծառայողները, ովքեր զինծառայության զորակոչվելիս չեն հանվել հաշվառումից:».

3) 3-րդ կետի «Ազգային ժողովի» բառերից հետո դնել բութ և լրացնել «համամասնական ընտրակարգով» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի՝

1) 11-րդ հոդվածի 1-ին կետի, 27-րդ հոդվածի 2-րդ կետի, 55-րդ հոդվածի 2-րդ կետի, 67-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերի, 68-րդ հոդվածի 3-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին կետի, 82-րդ հոդվածի 1-ին կետի, 100-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ կետի, 105-րդ հոդվածի 3-րդ կետի, 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 123-րդ հոդվածի 4-րդ կետի «անունը» բառից հետո լրացնել «, հայրանունը» բառը, իսկ 69-րդ հոդվածի 2-րդ կետի «անվան» բառից հետո լրացնել «, հայրանվան» բառը.

2) 114-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 130-րդ հոդվածի 2-րդ կետի, 132-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «անունները» բառից հետո լրացնել «, հայրանունները» բառը.

3) 11-րդ հոդվածի 3-րդ կետի «համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը և ՆԳՆ համապատասխան անձնագրային մարմինները» բառերով.

4) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Անձը հաստատող փաստաթղթում հայրանվան բացակայությունը (մյուս տվյալների համապատասխանության դեպքում) ընտրական որևէ գործընթացի մասնակցության արգելք չէ:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 12-րդ հոդվածի`

1) 5-րդ կետից հանել «առնվազն 7 օր» բառերը: Նախադասության վերջում լրացնել «մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը» բառերը.

2) 6-րդ կետի «տեղամասային» բառը փոխարինել «տեղամասի» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի «4 օր» բառերը փոխարինել «2 օր» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի`

1) սկզբից հանել «Համայնքների» բառը.

2) «հանձնում են» բառից հետո ավելացնել «իրենց մոտ կազմավորվող» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում՝ դատարանի վճռով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի «Մինչև ընտրական տեղամասեր կազմավորելու օրը» բառերը փոխարինել «Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված» բառերով, իսկ 6-րդ կետի «3000 ընտրող» բառերը փոխարինել «2000 ընտրող» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 3-րդ գլխից հետո լրացնել 31-րդ գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գլուխ 31. Ընտրատարածքները

Հոդված 171 . Ընտրատարածքները

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում բացի ընտրական տեղամասերից, կազմավորվում են Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

1) ընտրատարածքներում պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ: Թույլատրվում է ընտրողների թվի մինչև 15% տարբերություն.

2) ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր.

3) ընտրատարածքները կազմավորում և համարակալում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ մարզպետների ներկայացրած՝ իրենց տարածքում հաշվառված ընտրողների թվի հիման վրա: Այդ տվյալները ներկայացվում են ըստ համայնքների՝ ընտրություններից առնվազն 95 օր առաջ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակն ու գծապատկերը սահմանում և հրապարակում է քվեարկությունից առնվազն 90 օր առաջ:

3. Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատարածքները փոփոխության չեն ենթարկվում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 18-րդ հոդվածի`

1) 2-րդ կետից հանել «հասարակական կազմակերպություններն» բառերը.

2) 3-րդ կետի վերջում ավելացնել « ՝ եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն» բառերը:

 

Հոդված 14. Օրենսգրքի 19-րդ հոդվածից հանել «և այլ» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի՝

1) 20-րդ հոդվածի «պետական հեռուստատեսություն» բառերը փոխարինել «հանրային հեռուստատեսություն», «պետական ռադիո» բառերը` «հանրային ռադիո» բառերով, «պետական տեղական ռադիոյի և հեռուստատեսության» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած ռադիոյի և հեռուստատեսության» բառերով, «Պետական պարբերական» բառերը փոխարինել «Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական» բառերով.

2) 22-րդ հոդվածի «Պետական ռադիոյի և պետական հեռուստատեսության» բառերը փոխարինել «Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության» բառերով, «լրատվության պետական» բառերը փոխարինել «լրատվության պետական և հանրային» բառերով.

3) 63-րդ հոդվածի 9-րդ կետի, 81-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի 2-րդ կետի, 92-րդ հոդվածի 3-րդ կետի «պետական» բառը փոխարինել «հանրային» բառով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովներին ֆինանսական միջոցները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած նախահաշիվների հիման վրա: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն են կրում այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով օգտագործելու համար:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետի՝

1) «ընտրություններից մեկ ամիս» բառերը փոխարինել «ընտրությունների ավարտից 15 օր» բառերով.

2) վերջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Գրանցած ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 26-րդ հոդվածի վերջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

 «Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 27-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «ղեկավարը» բառը փոխարինել «լիազոր ներկայացուցիչը» բառերով.

2) 3-րդ կետի «ղեկավարները» բառը փոխարինել «լիազոր ներկայացուցիչը» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրության ավարտից 10 օր հետո:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 30-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Վստահված անձն իրավունք ունի նաև բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը:».

2) 1-ին կետից հանել 3-րդ ենթակետը:

 

Հոդված 22. Օրենսգրքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:

Տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համակարգում է համայնքի տարածքում գործող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 33-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համապետական ընտրությունների ժամանակ կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:».

2) 3-րդ կետի «և քարտուղարն» բառերը փոխարինել «, քարտուղարը և անդամները» բառերով.

3) 9-րդ կետի «և մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համապետական ընտրությունների ժամանակահատվածում» բառերը փոխարինել «, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-5-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է՝

1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակված մեկական անդամից.

2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից.

3) եթե մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան՝ որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո` քառասուներորդ օրը:

3. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 8-րդ կետը հանել:

 

Հոդված 26. Օրենսգրքի 37-րդ հոդվածի`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:».

2) 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 9-ից:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 38-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` սույն օրենս-գրքով սահմանված կարգով:».

3) 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերը հանել.

4) 3-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.

5) 4-րդ կետը հանել:

 

Հոդված 28. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «, բացառությամբ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումների,» բառերը:

 

Հոդված 29. Օրենսգրքի 41-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 10-րդ ենթակետից հանել «ձեռնարկությունների և» բառերը.

2) 1-ին կետի 23-րդ ենթակետի «ընտրություններ» բառից առաջ լրացնել «և նոր» բառերը.

3) 3-րդ կետի «իննսունօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով:

 

Հոդված 30. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ կետի «տեղամասերից» բառից հետո լրացնել «տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ուղեկցությամբ» բառերը:

 

Հոդված 31. Օրենսգրքի 45-րդ հոդվածի վերջում լրացնել «, ինչպես նաև ապահովել ընտրական փաստաթղթերի տեղափոխման ապահովությունը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը:

 

Հոդված 32. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հնարավորություն ընձեռվի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 49-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Քվեատուփը կարող է պատրաստված լինել թափանցիկ նյութից:».

2) 4-րդ կետը հանել.

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9-ը, և ոչ ուշ, քան 3 օր առաջ:».

4) 12-րդ կետից հանել «, տեղամասային և» բառերը:

 

Հոդված 34.  Օրենսգրքի 53-րդ հոդվածի`

1) 1-ին կետի առաջին նախադասության «20.00» թիվը փոխարինել «24.00» թվով. նախադասության վերջում լրացնել «գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով» բառերը.

2) 1-ին կետի երկրորդ նախադասության «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «և կնիքի փաթեթը» բառերը.

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), անդամներին, քվեաթերթիկները կնքող մեկ անդամին և քվեատուփի համար պատասխանատու մեկ անդամին, ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում:».

4) 3-րդ կետի «բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ապա քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, որտեղ գտնվում են քվեաթերթիկները» բառերը փոխարինել «բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը» բառերով. «համապատասխան» բառից առաջ լրացնել «, իսկ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի հասցեները՝ քվեաթերթիկները կնքող անդամին» բառերը:

 

Հոդված 35. Օրենսգրքի 56-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի «անդամը» բառից հետո լրացնել «համոզվում է ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ,» բառերը.

2) 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«5. Ընտրության օրն ընտրողն իրավունք չունի ընտրական տեղամասի կենտրոնում հայտարարել, թե որ թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել կամ արդեն քվեարկել է:»:

 

Հոդված 36. Օրենսգրքի 57-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «Քվեաթերթիկում ընտրողը» բառերից հետո լրացնել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած միատեսակ» բառերը.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում լրացված քվեաթերթիկը՝ քառապատիկ ծալված վիճակում, և մոտենում է քվեատուփին: Քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ:»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 58-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած միատեսակ նշագրումից տարբերվող նշումներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր:»:

 

Հոդված 38. Օրենսգրքի 60-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետի «ցուցակում» բառը փոխարինել «ցուցակներում» բառով, իսկ «ցուցակը զմռսվում է» բառերը փոխարինել «ցուցակները զմռսվում են» բառերով: Ենթակետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«1-3-րդ ենթակետերի արդյունքներով գործավարության մատյանում կազմվում են արձանագրություններ:».

2) 2-րդ կետի «բոլորին դեմ» կամ «անվավեր» բառերը փոխարինել «բոլորին դեմ», «անվավեր» կամ «չսահմանված նմուշի» բառերով.

3) 4-րդ կետի 1-ին ենթակետի «տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված» բառերը փոխարինել «օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված» բառերով: «Տարբերությունը» բառից հետո լրացնել «թվի բացարձակ արժեքով» բառերը.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 3-4-րդ կետերում նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է հերթականությամբ՝ նախորդն ավարտելուց և գրանցման մատյանում համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողությունների վերաբերյալ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն կազմվում է երկու արձանագրություն` երկու օրինակից: Յուրաքանչյուր արձանագրությունից մեկական օրինակը փաթեթավորվում և զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:»:

 

Հոդված 39. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հետևյալ երկու արձանագրությունում.

 

Արձանագրություն թիվ 1.

Քվեարկության ամփոփիչ արդյունքների վերաբերյալ

 

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

 

Արձանագրություն թիվ 2.

Անճշտությունների չափի վերաբերյալ

 

1) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).

3) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

4) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ).

5) առաջին անճշտության չափը (Ա-Դ-Գ).

6) երկրորդ անճշտության չափը (Բ-Դ).

7) անճշտությունների ընդհանուր չափը (Ա-Դ-Գ)+(Բ-Դ):

 

Հոդված 40. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը, ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 41. Օրենսգրքի 62-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «թեկնածուներից» բառից հետո լրացնել «և կուսակցություններից» բառերը.

2) 1-ին, 3-5-րդ և 7-8-րդ կետերի «մարզում» բառը փոխարինել «ընտրատարածքում» բառով.

3) 3-րդ կետի «արձանագրությունը» բառը փոխարինել «արձանագրությունները» բառով, «4 օր հետո» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 5 օր հետո», իսկ 1-11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).    

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:».

4) 10-րդ կետի «Մարզային ընտրական հանձնաժողովի 2» բառերը փոխարինել «Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած» բառերով:

 

Հոդված 42. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի «22 ժամվա» բառերը փոխարինել «18 ժամվա» բառերով:

 

Հոդված 43. Օրենսգրքի 63-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «թեկնածուներից» բառից հետո լրացնել «և կուսակցություններից» բառերը.

2) 3-րդ կետի «մարզերում» բառը փոխարինել «ընտրատարածքներում» բառով, «5 օր հետո» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 6 օր հետո» բառերով.

3) 3-րդ կետի 1-11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).       

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:»:

 

Հոդված 44. Օրենսգրքի 67-րդ հոդվածի`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կուսակցությունների դաշինքը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:».

2) 7-րդ կետի «որոշումը» բառից հետո լրացնել «, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը» բառերը.

3) 9-րդ կետի «մարմինը» բառից հետո լրացնել «(դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները՝ դաշինքի անունից)» բառերը. «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

 

Հոդված 45. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ կետի և 74-րդ հոդվածի 2-րդ կետի «վերադարձվում է» բառերը փոխարինել «փոխանցվում է պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 46. Օրենսգրքի 76-րդ հոդվածի`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:».

2) 3-5-րդ կետերը հանել:

 

Հոդված 47. Օրենսգրքի 78-րդ հոդվածի`

1) 4-րդ կետի «անվավեր» բառը փոխարինել «ուժը կորցրած» բառերով.

2)  5-րդ կետի «չեն կարող» բառերից հետո լրացնել «կալանավորվել,» բառը:

 

Հոդված 48. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «փոխանցվում են այն կուսակցության հաշվին, որի առաջադրմամբ նա գրանցվել է, կամ» բառերը:

 

Հոդված 49. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետը հանել:

 

Հոդված 50. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 6-րդ կետը հանել:

 

Հոդված 51. Օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետի և 114-րդ հոդվածի 7-րդ կետի «տեղամասային» բառը փոխարինել «տեղամասի» բառով:

 

Հոդված 52. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի, 115-րդ հոդվածի 1-ին կետի «մարզերում» բառը փոխարինել «ընտրատարածքներում» բառով:

 

Հոդված 53. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:»:

 

Հոդված  54. Օրենսգրքի 93-րդ հոդվածի վերնագրում «արտահերթ» բառից առաջ ավելացնել «նոր և» բառերը:

 

Հոդված  55. Օրենսգրքի 95-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի «56 պատգամավոր» բառերը փոխարինել «75 պատգամավոր» բառերով.

2) 3-րդ կետի «75 պատգամավոր» բառերը փոխարինել «56 պատգամավոր» բառերով:

 

Հոդված 56. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ կետի «փոխմարզպետները,» բառից հետո լրացնել «համայնքապետերը,» բառը:

 

Հոդված 57. Օրենսգրքի 98-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 58. Օրենսգրքի 100-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:».

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ազգանունը» բառից առաջ լրացնել «կուսակցական պատկանելությունը,» բառերը.

3) 5-րդ կետի «Կուսակցության» բառը փոխարինել «Կուսակցությունն իր» բառերով, «մարմինը» բառը փոխարինել «մարմնի որոշմամբ, իսկ կուսակցությունների դաշինքը՝ անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ» բառերով.

4) 6-րդ կետի «պաշտպանելու» բառից հետո լրացնել «70» թիվը, «կուսակցության ներկայացրած հայտի թվաքանակով» բառերը հանել.

5) 7-րդ կետը հանել:

 

Հոդված 59. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ կետի «վերադարձվում է» բառը փոխարինել «փոխանցվում է պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 60. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) կուսակցությունը լուծարվել է:»:

 

Հոդված 61. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրում:»:

 

Հոդված 62. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետի և 105-րդ հոդվածի 3-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունն ստուգում է գրանցող ընտրական հանձնաժողովը՝ երկօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 63. Օրենսգրքի 109-րդ հոդվածի`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:».

2)  3-4-րդ կետերը հանել:

 

Հոդված 64. Օրենսգրքի 111-րդ հոդվածի`

1) 4-րդ կետի «ընտրություններից» բառը փոխարինել «քվեարկության օրվանից» բառերով.

2) 5-րդ կետի «քվեարկությունից» բառը փոխարինել «քվեարկության օրվանից» բառերով, իսկ «մարմնի» բառից հետո լրացնել «(դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած)» բառերը.

3) 6-րդ կետի «կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված» բառերը փոխարինել «Ազգային ժողովի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված» բառերով. «Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ միայն մարզային ընտրական հանձնաժողովի» բառերը հանել: Երկրորդ նախադասության «և մարզային» բառերը հանել, «հանձնաժողովները» բառը փոխարինել «հանձնաժողովը» բառով, «ընդունում են» բառերը փոխարինել «ընդունում է» բառերով:

 

Հոդված 65. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կուսակցությունների դաշինքները թեկնածուի հիմնադրամում մուծումներ չեն կատարում:»:

 

Հոդված 66. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:

 

Հոդված 67. Օրենսգրքի 115-րդ հոդվածի`

1) 1-ին կետից հանել «ընտրական ցուցակների» բառերը.

2) 4-րդ կետի վերջում լրացնել «՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով» բառերը.

3) 9-րդ կետի «թեկնածուների» բառի փոխարեն գրել «կուսակցությունների» բառը:

 

Հոդված 68. Օրենսգրքի 116-րդ`

1) հոդվածի 9-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն.».

2) հոդվածի 10-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:»:

 

Հոդված 69. Օրենսգրքի 117-րդ հոդվածի`

1) 3-րդ կետի «ոչ ուշ, քան 61» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 75 և ոչ ուշ, քան 70» բառերով.

2) 5-րդ կետի «45» թիվը փոխարինել «40» թվով.

3) 6-րդ կետի «ոչ ուշ, քան 55 օր առաջ, մինչև ժամը 12.00-ն» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն» բառերով, իսկ «60, և ոչ ուշ, քան 55» բառերը փոխարինել «65, և ոչ ուշ, քան 60» բառերով.

4) 8-րդ կետի «օրվանից» բառից հետո լրացնել «ոչ շուտ, քան 40 և» բառերը:

 

Հոդված 70. Օրենսգրքի 118-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի «Հերթական ընտրությունների արդյունքներով կամ պատգամավորի» բառերը փոխարինել «Պատգամավորի» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 71. Օրենսգրքի 120-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «ղեկավարի» բառը փոխարինել «ավագանու» բառով. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:».

2) 2-րդ կետի 1-ին ենթակետի «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով.

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «Համայնքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառը.

4) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ընտրատարածքների» բառից հետո լրացնել «ընտրողների թվաքանակի» բառերը, «տատանումը» բառը փոխարինել «տարբերություն» բառով:

 

Հոդված 72. Օրենսգրքի 122-րդ հոդվածի՝

1) 1-2-րդ կետերի «տվյալ համայնքում» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքի թաղային համայնքներում՝ Երևան քաղաքում» բառերը, իսկ «քաղաքացի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության մարմինների և դատախազության աշխատակիցները:»:

 

Հոդված 73. Օրենսգրքի 123-րդ հոդվածի`

1) 4-րդ կետի «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով.

2) 5-րդ կետի 3-րդ ենթակետի «համայնքում հաշվառված լինելու մասին,» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը. «իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին՝ տեղեկանք վերջին մեկ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին:»:

 

Հոդված 74. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ կետի «դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված» բառերը փոխարինել «դատարանի վճռով նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված» բառերով:

 

Հոդված 75. Օրենսգրքի 125-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի առաջին նախադասության «քվեարկությունից» բառը փոխարինել «քվեարկության օրվանից» բառերով.

2) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը և 4-5-րդ կետերը հանել.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում (բացառությամբ մահվան դեպքի) նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավը վերադարձվում է ժառանգներին:»:

 

Հոդված 76. Օրենսգրքի 127-րդ հոդվածից հանել «քվեարկության մասնակիցների» բառերը:

 

Հոդված 77. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի երկու անդամի գրավոր դիմումի առկայության դեպքում» բառերը փոխարինել «Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով» բառերով:

 

Հոդված 78. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում համայնքի ղեկավարի մանդատի բաշխումը կատարվում է վիճակահանությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 79. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ կետի «որոշմամբ» և «որոշումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «վճռով» և «վճիռն» բառերով:

 

Հոդված 80. Օրենսգրքի 137-րդ հոդվածի «դատարանի որոշումն» բառերը փոխարինել «դատարանի վճիռն» բառերով:

 

Հոդված 81. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5-րդ օրը, լուծարվում է գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ձևավորվում է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր ձևավորումից հետո` հնգօրյա ժամկետում, կազմում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքները:

3. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-րդ օրը, լուծարվում են մարզային ընտրական հանձնաժողովները և ձևավորվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:»:

 

Հոդված 82. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 31
Երևան
ՀՕ-406-Ն