Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-433-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1183
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 2001 թվականի, ՀՕ-190, այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով.

«41. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «և դրա» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-433-Ն