ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 835-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (քաղ. Վանաձոր, Մայմեխի 8, ՀՎՀՀ` 06940684) իրականացվող` 59,392,750 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Լոռու ԳԳՄ-ի հետ (քաղ. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,412,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2018 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ՝ 06915002) 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N 20-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 17,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (քաղ. Վանաձոր, Բաթումի 8, ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,619,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԱրմենՏել» (այսուհետ «Տելեկոմ Արմենիա») ՓԲԸ -ի Լոռու կենտրոնի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 598,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2020 թվականի նոյեմբերի 6-ին կնքված N 12/20-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 835-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, հասցե` ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ` 06940684: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր: Բնագավառը` սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 59 392 750 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2021 թ․ - 31.12.2021 թ․, ծրագիրը շարունակական է: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական պահանջմունքների բավարարում, բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների իրականացում` նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար, հոգեբանական և իրավաբանական օգնության տրամադրման կազմակերպում 2021 թվականի ողջ տարվա ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում` 1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում ● Կոմունալ և կապի ծառայության ծախսեր` - 8,882,250 դրամ● Շենքի շահագործման և պահպանման ծախսեր` - 702,000 դրամ 2. Տարեցների խնամքի, հիգիենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, հոգեբանական և իրավաբանական օգնության տրամադրում ● Սննդի, տնտեսական ապրանքների ձեռք բերում - 18,471,000 դրամ ● Հագուստի, անկողնային և այլ անհրաժեշտ պարագաների ձեռք բերում - 846,000 դրամ ● Տարեցների տունն սպասարկող տրանսպորտային միջոցների շահագործման և սպասարկման ծախսեր - 1,845,000 դրամ ● Խնամքի, սոցիալական և հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր) - 20,953,200 դրամ ● Այլ ծախսեր - 360,000 դրամ 3. Դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ - 1,269,000 դրամ 4. Կազմակերպական ծախսեր - 6,064,300 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 33,431,250 դրամ, այդ թվում` 1. Գազամատակարարում - 4,412,000 դրամ, 2. Էլեկտրոէներգիայի մատակարարում - 3,619,000 դրամ, 3. Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում - 100,000 դրամ, 4. Հեռախոսակապի գծով ծառայութուն - 598,500 դրամ, 5. Աղբահանության գծով ծախս - 144,000 դրամ, 6. Դեռատիզացիոն աշխատանքների կատարում - 8,750 դրամ, 7. Սննդամթերքի ձեռք բերում - 17,390,000 դրամ, 8. Տնտեսական ապրանքերի, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռք բերում - 1,081,000 դրամ, 9. Հագուստեղենի, կոշկեղենի ձեռք բերում - 560,000 դրամ, 10. Անկողնային պարագաների ձեռք բերում - 286,000 դրամ, 11. Շենքի շահագործման համար նյութեր և վերանորոգման այլ ծախսեր - 702,000 դրամ, 12. Տրանսպորտային միջոցների շահագործում (վառելիք) - 1,000,000 դրամ, 13. Տրանսպորտային միջոցների սպասարկման ծախսեր (ավտոպահեստամասեր, վերանորոգում) - 745,000 դրամ 14. Դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաների ձեռք բերում - 1,269,000 դրամ, 15. Գրենական և գրասենյակային պիտույքների ձեռք բերում - 112,500 դրամ, 16. Հաշվապահական ծրագրերի սպասարկման վճար - 105,000 դրամ, 17. Համակարգչային սպասարկման ծախսեր - 55,000 դրամ, 18. Աշխատակազմի պարբերական բուժզննության ծախսեր - 170,000 դրամ, 19. Տարեկան աուդիտի անցկացման հետ կապված ծախսերը - 600,000 դրամ, 20. Բանկային ծառայություն - 13,500 դրամ, 21. Այլ ծախսեր - 360,000 դրամ:
Ակնկալում ենք հարկային արտոնություններ ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից մատակարարված ապրանքների և ծառայությունների գծով 1. Օգտագործված գազի դիմաց ԱԱՀ-ից ազատում 4,412,000 դրամի չափով 01.01.2021 թ․ - 31.12.2021 թ․ ընթացքում /պայմանագիր N 03108134348, կնքված 01.08.2013 թ․ «Գազպրոմ Արմենիա» (ՀայՌուսգազարդ) ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջև: 2. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և կարգաբերման աշխատանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 99,756 դրամի չափով 01.01.2021 թ․ - 31.12.2021 թ․ ընթացքում` պայմանագիր N 4-59, կնքված 11.11.2020թ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջև: 3. Սննդամթերքի և տնտեսական ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 17,000,000 դրամի չափով 01.01.2021 թ․ - 31.12.2021 թ․ ընթացքում` պայմանագիր N 20-01, կնքված 10.11.2020 թ․«Սպարապետ» ՍՊԸ-ի և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջև: 4. Օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց ԱԱՀ-ից ազատում 3,619,000 դրամի չափով 01.01.2021 թ․ - 31.12.2021թ․ ընթացքում` պայմանագիր N 8004271, կնքված 18.10.2018թ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջև: 5. Հեռախոսակապի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 598,500 դրամի չափով 01.01.2021 թ․ - 31.12.2021 թ․ ընթացքում` պայմանագիր N 510100708, կնքված 14.03.2008 թ․ «Արմենթել» ՓԲԸ-ի («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ) Լոռու կենտրոնի և «Վանաձորի տարեցների տուն» միջև: 6. Աուդիտի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 600,000 դրամի չափով 08.01.2021 թ․ - 01.03.2021 թ․ ընթացքում` պայմանագիր N 12/20-Ա, կնքված 06.11.2020 թ. «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջև: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը կազմում են՝ 6,064,300 դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 10.2 %-ը: Այդ թվում` 1. Վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսեր - 4,753,300 դրամ, 2. Գործուղման ծախսեր - 135,000 դրամ, 3. Գրենական պիտույքների ձեռք բերման ծախսեր - 112,500 դրամ, 4. Համակարգչային և համապատասխան ծրագրերի սպասարկման ծախսեր - 160,000 դրամ, 5. Ավտոմեքենաների տեխնիկական զննություն, ապահովագրություն, գույքահարկ - 120,000 դրամ 6. Աշխատակազմի պարբերական բուժզննության ծախսեր - 170,000 դրամ, 7. Տարեկան աուդիտի անցկացման հետ կապված ծախսեր - 600,000 դրամ, 8. Բանկային ծառայության ծախսեր - 13,500 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև, կներկայացվեն տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |