Basic information
Number
N 252-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
24.06.2020
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
24.06.2020
Effective date
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2020 թ.
Երևան

N 252-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1‑ին և 3-րդ մասերով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման hավելվածի (այսուհետև՝ Հավելված) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունն ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և գործում են խորհրդակցական մարմիններ (այսուհետ՝ Խորհուրդ):»:

2. Հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.

«7.1) սոցիալական աջակցության տրամադրման,»:

3. Հավելվածի 6-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 6.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը:

4. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ և 6.2-րդ կետերով.

«6.1. Սույն կարգի 4-րդ կետի 7.1-ին ենթակետում նշված խորհրդի անդամներին իր որոշմամբ 1 տարի ժամկետով նշանակում է Երևանի քաղաքապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանում է Երևան քաղաքի ավագանին՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով:

6.2. Սույն կարգը կիրառելի է սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 6.1-րդ կետում նշված որոշումներով:»:

5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: