ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«3. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի) տեղակալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները:»:
Հոդված 2.
1) երրորդ մասի «շնորհում է քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերը փոխարինել «շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք» բառերով.
2) չորրորդ մասի «շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «շնորհում է աշխատակազմի ղեկավարը» բառերով:
Հոդված 3.
1) չորրորդ մասի «, ինչպես նաև ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ» բառերը հանել.
2) տասներորդ մասի «տալիս է եզրակացություն» և «համապատասխան պաշտոնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը.
3) տասներորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:
Հոդված 4.
1) հոդվածի առաջին մասի «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
2) հոդվածի երկրորդ մասի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի» բառերով.
3) հոդվածի երկրորդ մասի «գ» կետի «այդ մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
4) հոդվածի երկրորդ մասի «դ» կետի «(Երևանի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
5) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.
«21. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
6) հոդվածի երրորդ մասի «Քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր» բառերով:
Հոդված 5.
Հոդված 6.
1) երրորդ մասի «ա» և «բ» կետերի «պաշտոնատար անձի թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
2) երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման կապակցությամբ թույլտվությունը, համաձայնեցնելով նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հետ, տալիս է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):»:
Հոդված 7.
1) վերնագրի «հետ» բառից առաջ լրացնել «փոխարինումը, նրա» բառերը.
2) առաջին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
բ) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:»:
Հոդված 8.
1) չորրորդ մասի «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,» բառերը.
2) չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:».
3) տասներկուերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:».
4) տասներեքից տասնհինգերորդ մասերի «պաշտոնատար անձին», «պաշտոնատար անձն», «պաշտոնատար անձը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(մարմնին)», «(մարմինն)», «(մարմինը)» բառը:
Հոդված 9.
«ե) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.»:
Հոդված 10.
Հոդված 11.
Հոդված 12.
1) երրորդ մասի «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը համապատասխանաբար` նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) առաջարկությամբ» բառերը.
2) հինգերորդ մասի «Ծառայողական» բառը փոխարինել «Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական» բառերով:
Հոդված 13.
1) «ժգ» կետի «լրանալը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.» բառերը.
2) «ժզ» կետի «գործունակ» բառից հետո լրացնել «, կամ անհայտ բացակայող» բառերը:
Հոդված 14.
1) հոդվածի երկրորդ մասի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել մեկ անգամ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:»:
Հոդված 15.
Հոդված 16.
«Աշխատակազմերի ղեկավարները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց պաշտոնների համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ` 2002 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում:»:
Հոդված 17.
1) հոդվածի «մարմինների աշխատակազմերում» բառերը փոխարինել «մարմիններում» բառով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված օրենքներով կարող են սահմանվել նաև քաղաքացիական ծառայության հետ կապված առանձնահատկություններ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|