ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 ապրիլի 1998 թվականի, ՀՕ-209) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» ենթակետով`
«լ) հաստատում է բանկերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը, կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգը և ձևերը, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկը, դադարեցնում է բանկերի կողմից վարվող հաշիվներով կամ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող այն գործառնությունները, որոնց տերերը կամ գործառնությունների կողմերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|