Գլխավոր տեղեկություն
Համար
N 777-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 777-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից ուղարկված հիվանդանոցային, վիրահատական և ֆիզիոթերապևտիկ մահճակալներ, համակարգիչներ, բժշկական նշանակության ապրանքներ, ակնոցներ՝ 2,640 կգ ընդհանուր քաշով, 2,470 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,690 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց-Էլեոնորեն հիմնադրամի կողմից ուղարկված լաբորատոր ախտորոշիչներ, դեղորայք՝ 3 արկղ, 59 կգ ընդհանուր քաշով, 19,767 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան