Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

13.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2021 թվականի N 3-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1820-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2) 5-րդ կետում «մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)՝ հնգօրյա» բառերը փոխարինել «անձանց տվյալները՝ եռօրյա» բառերով.

3) որոշման հավելվածի՝

ա. 3-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով,

բ. 4-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների» բառերը,

գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերը, իսկ 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 19-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերով,

ե. 20-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, «2021 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ին» բառերով, իսկ «2021 թվականի մայիսի 1-ը» բառերը՝ «2021 թվականի հունիսի 1-ը» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշման հավելվածի 4-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսն այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին) միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:»․

2) 3-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով.

3) 4-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների» բառերը․

4) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) շահառուն չունի Արցախի՝ սույն կարգի 1-ին կետում նշված (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով) հաշվառում.».

5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 6-րդ ենթակետը.

6) 16-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի մարտի 15-ը» բառերը՝ «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերով.

7) 17-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, «2021 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ին» բառերով, իսկ «2021 թվականի մայիսի 1-ը» բառերը՝ «2021 թվականի հունիսի 1-ը» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել բնակչության պետական ռեգիստրում Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին)։

Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։

Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները։».

2) 4-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց տվյալները։».

2) որոշման հավելվածի՝

ա. 3-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով,

բ. 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների,» բառերը,

գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) շահառուն չունի Արցախի հաշվառում.»,

դ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 6-րդ ենթակետը.

3) 16-րդ կետում «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մայիսի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերը՝ «2021 թվականի մայիսի 15-ը» բառերով.

4) 17-րդ կետում «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մայիսի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի հունիսի 1-ը» բառերը՝ «2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

7. Եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 1813-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների համաձայն ներկայացված դիմումը մերժվել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չգտնվելու հիմքով (շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը չէր մերժվի), ապա նշված որոշումների շրջանակներում աջակցությունը կարող է նշանակվել՝ անկախ շահառուի կողմից կրկին դիմելու (դիմում ներկայացնելու) հանգամանքից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան