Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-414-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2002-01.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 140. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը

 

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, որը սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով:»։

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1401-րդ և 1402-րդ հոդվածներով.

 

«Հոդված 1401. Արտոնագրային իրավունքը խախտելը

 

Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործումը կամ մինչև դրանց նկատմամբ իրավունքների պաշտոնական ճանաչումը դրանց էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկությունների տարածումը, հեղինակության յուրացումը կամ համահեղինակության հարկադրումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։

Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով։

 

Հոդված 1402.

Ապրանքային նշանը (սպասարկման նշանը), ֆիրմային անվանումը կամ ապրանքի ծագման տեղանունն ապօրինի օգտագործելը

 

Ապրանքային նշանի (սպասարկման նշանի), ֆիրմային անվանման կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-414-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան