03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1945-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո ԳՀԾՁԲ-2017/Ծ/91 ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |