Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2020-23.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.83
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.03.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մարտի 2019 թ.

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ««Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հունվարի 25-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 20-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21117

 

1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ

 

                                                                                                                       Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշների անվանումը

Տողի ծածկագիրը

Տարվա սկզբի մնացորդը

որից`
ժամկետանց

Հաշվետու (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը

որից` ժամկետանց

Ա

Բ

1

2

3

4

Դեբիտորական պարտքեր, ընդամենը (տող110+տող120+տող130+տող140)

100

       

 Ընդամենը դեբիտորական պարտքերից`պարտքեր վաճառքների գծով

110

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ

111

       

տրված ընթացիկ կանխավճարներ

120

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ

121

       

պարտքեր բյուջեի գծով

130

       

այլ դեբիտորական պարտքեր

140

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ

141

       

Կրեդիտորական պարտքեր, ընդամենը (տող210+տող220+տող230+տող240+ տող250)

200

       

Ընդամենը կրեդիտորական պարտքերից` պարտքեր գնումների գծով

210

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

211

       

ստացված ընթացիկ կանխավճարներ

220

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

221

       

պարտքեր բյուջեին

230

       

պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով

240

       

այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)

250

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

251

       
 

Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը

300

       

 - որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

301

       
           

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ

400

 

X

 

X

           

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով)

500

X

X

 

X

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով)

550

X.

X

 

X

2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների


                                            Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, հազար դրամ (ամբողջ թվերով)

 Անվանումը

Տողի ծածկագիրը

Դեբիտորական պարտքեր

որից`
ժամկետանց

Կրեդիտորական պարտքեր

որից`
ժամկետանց

Ա

Բ

1

2

3

4

Ընդամենը (տող700+տող800+տող900+ տող1000) այդ թվում`

600

=տող100 (սյուն3)

=տող100 (սյուն4)

=տող200 (սյուն3)

=տող200 (սյուն4)

       

Հայաստան

700

       

ԱՊՀ երկրներ, ընդամենը, այդ թվում`

800

       

 Ադրբեջան

801

       

 Բելառուս

802

       

 Ղազախստան

803

       

 Ղրղզստան

804

       

 Մոլդովա

805

       

 Ռուսաստանի Դաշնություն

806

       

 Տաջիկստան

807

       

 Թուրքմենիա

808

       

 Ուզբեկստան

809

       

 Ուկրաինա

810

       

ԵՄ երկրներ, որից`

900

       

 Ավստրիա

901

       

 Բելգիա

902

       

 Ֆրանսիա

903

       

 Ֆինլանդիա

904

       

 Գերմանիա

905

       

 Նիդեռլանդներ

906

       

 Իռլանդիա

907

       

 Չեխիայի Հանրապետություն

908

       

 Իտալիա

909

       

 Հունաստան

910

       

 Շվեդիա

911

       

 Դանիա

912

       

 Լյուքսեմբուրգ

913

       

 Իսպանիա

914

       

 Բուլղարիա

915

       

 Ռումինիա

916

       

 Լատվիա

917

       

 Լիտվա

918

       

 Էստոնիա

919

       

Այլ երկրներ, որից`

1000

       

Իրան

1001

       

Իսրայել

1002

       

Թուրքիա

1003

       

Միացյալ Արաբական Էմիրություններ

1004

       

ԱՄՆ

1005

       

Չինաստան

1006

       

Ճապոնիա

1007

       

Շվեյցարիա

1008

       

Վրաստան

1009

       

Ղեկավար

   

(ազգանուն, անուն)

(ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

   

 (ազգանուն, անուն)

 (ստորագրություն, պաշտոն)

 

 _________________________________________20  թ.

  (լրացման ամսաթիվը)                                         

 

                                        

(հավելվածը փոփ. 30.11.20 թիվ 22-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 20-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

4. Հաշվետվությունում ներառվում են ռեսպոնդենտի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ հttp://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

6. Հաշվետվությունը կազմվում է եռամսյակային պարբերականությամբ: Հաշվետվությունում լրացվում են տարվա սկզբի և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մնացորդները:

7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

8. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից`

1) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ»,

2) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների»:

 

III. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ, ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

10. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ» բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները, որոնցից պետք է առանձնացնել ժամկետանց պարտքերի մնացորդները (սյունակ 2 և սյունակ 4):

11. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի` հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները:

12. Ընդամենը դեբիտորական պարտքերից`

1) «Պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը: (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

 2) «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռք բերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավել վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

4) «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

5) Առանձին տողերով (111, 121 և 141) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների գծով դեբիտորական պարտքերի համապատասխան մնացորդները: Ընդ որում, սույն հրահանգի իմաստով կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավել, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ:

13. Ընդամենը կրեդիտորական պարտքերից`

1) «Պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2) «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

4) «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

5) «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

6) Առանձին տողերով ( 211, 221, և 251) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների (տես` 12-ի 5-րդ կետը) գծով կրեդիտորական պարտքերի համապատասխան մնացորդները:

7) «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքերը` տող (301):

14. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (400) ցույց են տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

15. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 931 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):

16. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (550) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 932 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):

 

IV. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

 

17. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների» բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ 600-րդ տողի 1, 2, 3 և 4-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100 և 200-րդ տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2024, թիվ 24-Ն 23.04.2024, թիվ 20-Ն
30.11.2020, թիվ 22-Ն 18.12.2020, թիվ 20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան