ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 873-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834959) 2020 թվականի դեկտեմբերի 15‑ին կնքված N 15/12/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի արտադրության HYUNDAI CRETA մակնիշի (նույնականացման համարը՝ Z94G2813DMR279509) AVTWMEQENAJI ձեռքբերում՝ 11,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 575,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ01808789) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում` 599,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 873-Ա որոշման |
«Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել կորոնավիրուսային համավարակին արձագանքելու ջանքերին` օժանդակելով բռնկման հետևանքով տուժած թիրախային խմբերին, բարելավել արտակարգ իրավիճակներում արձագանքելու մարզային կարողությունները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
200,000,000 դրամ (349,000 շվեյցարական ֆրանկ) |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ ազգաբնակչություն, այդ թվում՝ միայնակ կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով բնակչություն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15.01.2021 – 31.03.2021 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 35,500,000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.04.2021, N 291-Ա | 09.04.2021, N 873-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|