18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2060-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«27․ Խորհուրդը բաղկացած է 18 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`
1) մեկին` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ գրասենյակից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ ներկայացմամբ.
2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.
3) մեկին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ.
4) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ.
5) մեկին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ Երևանի քաղաքապետի ներկայացմամբ (համաձայնությամբ).
6) երկուսին` «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
7) երկուսին` «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
8) չորսին` «Աուտիզմ. հաղթահարում» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
9) մեկին` «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունից (համաձայնությամբ).
10) մեկին` «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (համաձայնությամբ)․
11) մեկին՝ «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնից (համաձայնությամբ):»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|