ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1062-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 307-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2020 թ. հունիսի 26 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1062-Ա որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագրային դասիչը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների և կատարողների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | |||
| 
 բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)  | ||||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 ծրագիրը  | 
 միջոցա-ռումը  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ  | 
 49 000,0  | |||||
| 
 այդ թվում՝  | 
||||||
| 
 01  | 
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 49 000,0  | ||||
| 
 այդ թվում՝  | 
||||||
| 
 01  | 
 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ  | 
 49 000,0  | ||||
| 
 01  | 
 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում  | 
 49 000,0  | ||||
| 
 այդ թվում՝  | 
||||||
| 
 1154  | 
 Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում  | 
 49 000,0  | ||||
| 
 11001  | 
 ՀՀ նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում  | 
 49 000,0  | ||||
| 
 այդ թվում՝  | 
||||||
| 
 ՀՀ նախագահի աշխատակազմ  | 
 49 000,0  | |||||
| 
 Այլ ծախսեր  | 
 49 000,0  | |||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան |