Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2020-02.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 764-Ա

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 400,000,000 դրամ արժողությամբ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան

         

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 7-ի N 764-Ա

որոշման

        

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ

   

1.

Ծրագրի նպատակը

Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում

2020 թ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։ Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար:

Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Ներմուծեք նկարագրությունը_19954«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 1/1, բն․5
ՀՎՀՀ 01282864

    

Ներմուծեք նկարագրությունը_19954 Veterans of Armenia

Adress 1146 N Central Ave »684 Glendele CA 91202

Tax ID 85-3766890

    

Ներմուծեք նկարագրությունը_19954 Հայ օգնության միություն

Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24

ՀՎՀՀ 01512885

  

Ներմուծեք նկարագրությունը_19954 Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ

4.

Ծրագիրը կատարողը

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն

Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19

ՀՎՀՀ 00904586

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 400,000,000 ՀՀ դրամ է

Ներմուծեք նկարագրությունը_19954 «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 20,000,000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Հայ օգնության միությունը՝ 50,000,000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Այլ, ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 100,000,000 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01/12/2020 թ – 01/12/2021 թ

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կենտրոնի հիմնանորոգում – 260,000,000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Կենտրոնի վերազինում – 70,000,000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կենտրոնի կահավորում – 70,000,000 ՀՀ դրամ

Միջոցառումները նախատեսված է իրականացնել 01/12/2020 թ – 01/12/2021 թ ժամանակահատվածում

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ
2. Նախագծում – 4,000,000 դրամ
3. Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր – 76,000,000 դրամ
4. Շինանյութի ձեռքբերում – 175,000,000 դրամ
5. Կահույքի ձեռքբերում – 70,000,000 դրամ
6. Բժշկական սարքավորումների ձեռքբերում – 70,000,000 դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Մեր գործընկերներն են Երևանի պետական բժշկական համալսարանը և Պաշտպանության նախարարությունը

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թ. hունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնի։

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան