ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1068-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2020 թ. հունիսի 26 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1068-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| NN ը/կ | Գույքի անվանումը | Գույքի թողարկման տարեթիվը | Քանակը | Գույքի սկզբնական արժեքը (դրամ) | Գույքի հաշվեկշռային արժեքը (դրամ) 01.05.2020 թ. դրությամբ | 
| 1. | Խորհրդակցությունների սեղան | 2011 թ. | 1 | 700 000 | 0 | 
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան |