ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 20219 թվականի N 20-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 903,499,465 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.12.20 N 804-Ա)
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817, 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված N 317008 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 6,614,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 09108137520, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված N 05108135869 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,852,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 28,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված N 114198702, 2007 թվականի մարտի 29-ին N 112873025 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 178/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,768,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 20219 թվականի մարտի 1-ի N 20-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված գործունեությունը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Այս ծրագրերն ուղղված են ընտանիքների ամրապնդմանը և երեխաներին լքելու դեպքերի ռիսկայնության նվազեցմանը: Ընտանիքներին կազմակերպությունը ցուցաբերում է համապարփակ աջակցություն, նրանց սոցիալական և իրավական խնդիրների, ներընտանեկան բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, ինչպես նաև զբաղվածության և առողջապահական հարցերում: Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, մասնավորապես` նրանց կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա: Կոտայքի մարզում և Իջևան քաղաքում ծրագիրն իրականացվում է կազմակերպության տարածքում, իսկ Երևանում` Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի շենքում: Այս ծրագրի նպատակն է` 1. Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում մանկալքության դեպքերի քանակի նվազեցումը. 2. ծրագրի շահառու ծնողների մոտ ծնողավարության գիտելիքների և հմտությունների ավելացումը. 3. ծրագրի շահառու երեխաների հոգեբանական վերականգնում. 4. ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում. 5. ներընտանեկան միջանձնային հարաբերությունների բարելավում. 6. Արաբկիր վարչական շրջանում COVID-19 համավարակի տարածման և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ իրազեկվածության բարձրացման միջոցով, COVID-19 համավարակից տուժած լրացուցիչ 200 շահառու երեխաների և նրանց 100 շահառու ընտանիքների ամրապնդում` նյութական օժանդակության, համապատասխան մասնագետների ներգրավմամբ սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցառումների իրականացմամբ: Դպրոցական երեխաների կրթական խնդիրների լուծման նպատակով ինտերնետի հասանելիություն ապահովող համապատասխան սարքավորումների տրամադրում և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում, այն առնչվում է սոցիալական, իրավական և կրթական բնագավառներին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Սույն ծրագրի 1-ին կետում նշված 1-ից 5-րդ նպատակների 01.01.2019 - 31.12.2021 թվականների իրականացման բյուջեն կազմում է 804,356,298 դրամ, իսկ 6-րդ նպատակի 01.12.2020-31.12.2021 թվականների համար (COVID-19 համավարակին վերաբերող մասվ)՝ 99,143,167 դրամ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 903,499,465 դրամ: Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա 1,483 երեխաներ, 665 ընտանիքներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 01.01.2019 - 31.12.2021 թվականների ընթացքում (և կրում է շարունակական բնույթ՝ բացառությամբ COVID-19 համավարակին վերաբերող միջոցառումների): |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կրթադաստիարակչական միջոցառումների կազմակերպում և իրականացում` 3 տարվա համար կազմում է 43,882,760 դրամ (որից 20,400,000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 1.1. դպրոցական պարագաների և գրքերի տրամադրում` 6,952,500 դրամ. 1.2. ուսման վարձերի վճարում, երեխաների հետ արտաժամյա պարապմունքների և նախասիրությունների խմբակների կազմակերպում` 20,400,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 1.3. նյութերի տրամադրում` խմբակների և միջոցառումների կազմակերպման համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ և այլն)` 2,250,000 դրամ. 1.4. hեռավար ուսուցման նպատակով տեխնիկական և այլ միջոցների (սմարթֆոններ, պլանշեթեր, ինտերնետի հասանելիություն ապահովող քարտեր և այլն) տրամադրում դպրոցահասակ երեխաներին՝ 12,480,260 դրամ: 1.5. մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում համավարակի պատճառով աշխատանքը կորցրած շահառուների, ինչպես նաև շահառու երիտասարդների համար՝ 1,800,000 դրամ: 2. Առաջնային առողջության պահպանում, COVID-19 վիրուսից պաշտպանության նպատակով պաշտպանական և ախտահանման նյութերի և պարագաների տրամադրում, անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում)` 3 տարվա համար կազմում է 99, 564, 500 դրամ (որից 52,118,500 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 2.1. ծրագրի շահառուների համար դեղորայք, բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), բժշկական օժանդակ սարքավորումներ` 34,620,000 դրամ. 2.2. անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում` 52,118,500 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 2.3. իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում)` 11,826,000 դրամ. 2.4 COVID-19 համավարակի հաղթահարմանը և ինքնապաշտպանությանը նպաստող տեղեկատվական-մեթոդական ուղեցույցներ, բուկլետներ՝ 1,000,000 դրամ: 3. Ծրագրի շահառուներին նյութական աջակցություն և սոցիալական փաթեթի տրամադրում (սննդի և հագուստի տրամադրում) և տնտեսական կայունացման աջակցություն (աշխատանքային գործիքներ, սարքեր և սարքավորումներ աշխատանքային գործունեություն ծավալելու համար) 3 տարվա համար կազմում է 156,700,224 դրամ. 3.1. սնունդ և հագուստ` 73,322,880 դրամ. 3.2. աշխատանքային գործիքներ և սարքեր (աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք թխելու վառարան, վարորդների համար մեքենայի սարքեր (օրինակ` գազի լիցքավորման գլան և այլն)` 74,100,000 դրամ. 3.3 Երեխաների և նորածինների համար առաջին անհրաժեշտության հագուստ և իրեր (անկողնային պարագաներ, քայլելու, կերակրման, լողանալու համար նախատեսված մանկական պարագաներ և այլն), հիգիենայի պարագաներ (մանկական խնամքի, մաքրող միջոցներ, տակդիրներ և այլն)՝ 9,277,344 դրամ. 4. Տրամադրվող տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ժամանակավոր անհատույց օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) և սարքավորումների վերանորոգում, գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում, կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր) և գործունեության իրականացման համար վարձակալված տարածքի վարձավճար` 3 տարվա համար կազմում է 55,297,548 դրամ (որից 12,000,000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 4.1. տրամադրվող տարածքի վերանորոգում` 2,370,000 դրամ. 4.2. համակարգիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում և վերանորոգում 6,033,183 դրամ. 4.3. կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 19,768,365 դրամ. 4.4. տրամադրվող տարածքի վարձավճար` 12,000,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 4.5. գույքի ձեռքբերում և վերանորոգում` 1,500,000 դրամ. 4.6. տեխնիկական բազայի ապահովում` 10,440,000 դրամ. 4.7 Հաշվապահական հաշվառման ծրագրի ( ՀԾ-Ձեռնարկություն) սպասարկման ծախս 01.01.2021-31.12.2021 ժամանակաշրջանի համար՝ 3,186,000 դրամ 5. Շահառուների համար համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ` կլոր սեղան և շահառուների խնդիրների քննարկումներ 3 տարվա համար կազմում է 8,550,000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում) 6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 438,854,667 դրամ (5 հոգեբան և 33 սոցաշխատող), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 6.1. սոցիալական աշխատողներ` 393,711,630 դրամ՝ 33 աշխատակից. 6.2. հոգեբաններ` 45,143,037 դրամ՝ 5 աշխատակից. Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 100,649,766 դրամ (որից 21,03,866 դրամ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Գրենական պիտույքների, նյութերի և այլ պարագաների ձեռքբերում (շահառուների և գրասենյակի համար) 3 տարվա համար կազմում է 9,202,500 դրամ. 15.1. հեռախոսի վարձավճար` 3,834,000 դրամ. 15.2. ինտերնետի վարձավճար` 4,044,000 դրամ. 15.3. գրասենյակային պարագաներ` 9,360,000 դրամ: 16) Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար երկու միավոր տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաների) ձեռքբերում և ներմուծում՝ 25,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 01.01.2019 – 31.12.2021 թվականների համար կազմում են 100,649,766 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 11.1 տոկոսը: Այդ թվում` 1. Աշխատակազմի ծախսերը 3 տարվա համար կազմում են 19,873,866 դրամ. 1.1. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր`10,200,000 դրամ. 1.2. հանրային ծախսեր` 1,500,000 դրամ. 1.3. աշխատավարձ` (սպասարկող անձնակազմ) 8,173,866 դրամ, 3 աշխատակից (hարկային արտոնություն չի պահանջվում): 2. Տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ՝ 3 տարվա համար կազմում է 22,371,900 դրամ. 2․1. տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 15,32,100 դրամ. 2․2 տրանսպորտային միջոցների (հինգ մարդատար մեքենա) վառելանյութ՝ 7,339,800 դրամ: 3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 3 տարվա համար կազմում է 17,238,000 դրամ. 3.1. հեռախոսի վարձավճար` 3,834,000 դրամ. 3.2. ինտերնետի վարձավճար` 4,044,000 դրամ 3.3. գրասենյակային պարագաներ` 9,360,000 դրամ: 4. Անձնակազմի ապահովագրությունը 3 տարվա համար կազմում է 12,300,000 (hարկային արտոնություն չի պահանջվում) դրամ: 5. Բանկային ծախսեր՝ 540,000 դրամ (hարկային արտոնություն չի պահանջվում): 6. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար երկու միավոր տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաների) ձեռքբերում և ներմուծում՝ 25,000,000 դրամ: 7. «ՀԾ-Ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման համակարգի ձեռքբերում և ներդրում՝ 3,326,000 դրամ: 7.1 «ՀԾ –Ձեռնարկություն» համակարգի ձեռքբերման և տեղադրման (սերվերի մասը և ինը օգտագործման լիցենզիաներ) արժեքը՝ 3,125,500 դրամ: 7.2 «ՀԾ – Ձեռնարկություն» համակարգի տեղադրման համար տվյալների նախապատրաստման ծառայություններ 200,500 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համապատասխան մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 16.12.20 N 804-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2020, N 804-Ա | 17.12.2020, N 20-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|