Basic information
Number
N 1364-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1162
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.09.2005
Effective date
01.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1364-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի նորմաները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոմունալ ծախսերի նորմաները հաշվարկվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 31
     Երևան

  
 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1364-Ն որոշման

Կ Ա Պ Ի  Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

NN ը/կ

Հաստիքը կամ ստորաբաժանումը

Ամսական սահմանաչափը

Տարեկան սահմանաչափը

տեղական ելից հեռախոսային խոսակցություններ
(րոպե)

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդա-գրություններ (դրամ)

միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջազգային հաղորդա-գրություններ (դրամ)

փոստային կապի ծառայություններ (դրամ)

1.

Կազմակերպություն

     

200000

2.

Կազմակերպության ղեկավար

4000

10000

5000

 

3.

Կազմակերպության ղեկավարի տեղակալ

4000

5000

   

4.

Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

3000

5000

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան