ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2020 թվականի N 809-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ-ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 71,900,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում վիրավոր զինվորներին, փախստականներին օգնության, աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների և արտերկրից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
3. «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 16-ի N 809-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Հայ և արտասահմանցի կամավորների գործունեության կազմակերպումը Հայաստանում բացվող աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներում, որտեղ կամավորներն անվարձահատույց կատարում են երեխաների աջակցության հիմնարկների սաների, փախստականների, վիրավորում ստացած զինվորների, ծնողազուրկ, հաշմանդամություն և հիվանդություն ունեցող երեխաների խնամքի և ազատ ժամանցի, էսթետիկական դաստիարակության, շինարարական, էկոլոգիական, վերանորոգման, սոցիալական աշխատանքներ։ Ծրագրեր ուղղված Արցախից փախստականներին, կանանց, երեխաներին և ծերերին, պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին, ընտանիքում կորուստ ունեցողների օգնությանն, ինչպես նաև մասնագիտական հոգեբանական աջակցություն, միջոցառումներ ուղղված փախստականների և վիրավոր զինվորների ապաքինմանն, ադապտացիային և սոցիալիզացիային։ Հայաստանում աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների կազմակերպում, և Հայաստանում արտասահմանից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում։ Ծնողազուրկ, հաշմանդամ և սակավ հնարավորություններ, տեսողական, խոսքի և լսողական խանգարումներ, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների խնամքի կազմակերպում: Երկարաժամկետ (6 ամսից մինչև 1 տարի)՝ հայ և արտասահմանից ժամանող կամավորների գործունեության և կացության կազմակերպում Հայաստանում։ Պատմամշակութային ժառանգության կոթողների և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում։ Երիտասարդներին հանրօգուտ աշխատանքներ կատարելու հնարավորության ընձեռնում և խթանում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ, «Սիմոնյան» կրթական բարեգործական հիմնադրամ, Միջազգային, Եվրոպական և այլ երկրների կամավորական աշխատանքների ծառայություններ, որոնք հանդիսանում են հասարակական կազմակերպություններ։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբ-Կամավորական Աշխատանքների Ծառայություն» հասարակական կազմակերպություն, Երևան, Կորյուն 19ա, ՀՎՀՀ՝ 01505795։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն: Բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 71,900,000 դրամ : Ստացման ժամկետները մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Փախստականների սոցիալական աջակցության կենտրոններ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Աբովյանի և Իջևանի ՏՕՏ մանկական գյուղեր, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ, Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, Երևանի Բուսաբանական այգի, «Զվարթնոց» արգելոց-թանգարան, Հայաստանի Պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Ծառատունկ Հայաստան» բարեգործական հիմնադրամ, Վայրի բնության պահպանության հիմնադրամ, Մանկական բուժ. հիմնարկություններ, մանկատներ, հատուկ դպրոցներ և այլ հիմնարկություններ՝ ըստ ներկայացված լրացուցիչ հայտերի։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Վերը նշված վայրերում 2021-2025 թթ. հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը միջազգային կամավորական ճամբարների գործունեության կազմակերպում, և երկարաժամկետ կամավորների (6 ամսից մինչև 12 ամիս) կողմից ծրագրերի իրականացում։ Հայ կամավորները արտասահմանցի կամավորների հետ աշխատելու են փախստականների ընտանիքների և պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների՝ ներառյալ շտաբի վիրավորված կամավորների հետ, մասնավորապես՝ վերջիններիս տրամադրելու են մասնագիտական հոգեբանական օգնություն, ընտանիքում կորուստ ունեցողներին օգնություն, իրականացնելու են միջոցառումներ` ուղղված փախստականների ադապտացիային և սոցիալիզացիային։ Վերը նշված վայրերում կատարելու են հետևյալ աշխատանքները՝ երեխաների համար օտար լեզուների, նկարչության, պարի, երգի, թատերական խմբակների կազմակերպում, երեխաների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, հայ և արտասահմանից ժամանած կամավորների ու երեխաների ջանքերով թատերական բեմադրությունների և համերգների կազմակերպում, հիվանդասենյակների, խաղասենյակների, ննջասենյակների, դահլիճների, խաղահրապարակների, դասարանների, ինչպես նաև այլ տարածքների վերանորոգում, բարեկարգում և երեխաներին բարոյահոգեբանական աջակցություն։ Բուսաբանական այգու տարածքի բարեկարգման, չոր և ծեր ծառերի կտրման, նոր արահետների բացման, բույսերի խնամքի աշխատանքների իրականացում։ «Զվարթնոց» արգելոց-թանգարանի բարեկարգում և պահպանում։ Բոլոր ճամբարների մասնակիցները մեկ օր Գեղարդավանքում մաքրում և բարեկարգում են վանքի և դրա հարակից տարածքները։ Պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ, գերաճած խոտերի և մոլախոտերի, ծառուղիների մաքրում, բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ։ Հայաստանի ազգային պատկերասրահում և պատմության թանգարանում իրականացնում են աշխատանք այցելուների հետ, մշակում և իրագործում են կրթական ծրագրեր երեխաների համար, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումներ։ 1. Փախստականներին և վիրավոր զինվորներին աջակցություն` անհրաժեշտ իրեր, պարագաներ, նյութեր և հատուկ մարզասարքեր, սայլակներ գնելու և տրամադրելու համար 2021-2025 թթ. ընթացքում շուրջ 25,000,000 դրամի չափով: 2. Յուրաքանչյուր տարի 8-15 ճամբարների կազմակերպման համար ֆինանսական միջոցների ծավալը կկազմի մոտ 3,000,000 դրամ, 5 տարիների համար 15,000,000 դրամ, որից՝ • աշխատանքային գործիքներ, շինարարական նյութեր և տնտեսական ապրանքներ՝ 380,000 դրամ, 5 տարիների համար՝ 1,900,000 դրամ, • յուրաքանչյուր տարի ճամբարների համար ձեռք բերվող ապրանքատեսակներ, ծառայություններ, սննդամթերք՝ 1,600,000 դրամ, 5 տարիների համար՝ 8,000,000 դրամ, • էքսկուրսիաներ՝ 640,000 դրամ, 5 տարիների համար՝ 3,200,000 դրամ, • խաղեր և խաղալիքներ, գրենական պիտույքներ և դեղորայք ճամբարների համար՝ 380,000 դրամ, 5 տարիների համար՝ 1,900,000 դրամ։ 3. Երկարաժամկետ կամավորների համար հանրակացարաններում օթևան տրամադրելու վճարներ` 5 տարվա համար 24,000,000 դրամ, որից՝ 2021 թ. - 2,000,000 դրամ, 2022 թ. - 4,000,000 դրամ, 2023 թ. - 6,000,000 դրամ, 2024 թ. - 6,000,000 դրամ, 2025 թ. - 6,000,000 դրամ։ 4. Կազմակերպական ծախսերը 5 տարիների համար կկազմեն 7,500,000 դրամ։ 5. Միջազգային ISIC քարտերի, ցուցանակների, պաստառների, շապիկների ձեռքբերում՝ 80,000 դրամ, 5 տարիների համար՝ 400,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Փախստականներին և վիրավոր զինվորներին աջակցություն՝ անհրաժեշտ իրեր, պարագաներ, նյութեր և հատուկ մարզասարքեր, սայլակներ գնելու և տրամադրելու համար ծախսերը 2021-2025 թթ. ընթացքում կկազմեն 25,000,000 դրամ: 2. Կազմակերպական ծախսեր են հանդիսանում օգտագործված ավտոմեքենայի ձեռքբերման ծախսը՝ մեքենան ծառայում է Երևանում և Հայաստանի շրջաններում, որպես ծրագրերի գործունեությանը վերահսկելու և պրակտիկ օգնություն ցուցաբերելու միջոց, շտաբի գրասենյակի կոմունալ ծախսերը՝ հոսանք, կապի միջոցներ, ջուր, գրենական պիտույքներ, տպագրական ծախսեր և այլն։ Վերը նշված ծախսերը 5 տարիների համար կկազմեն 7,500,000 դրամ։ 3. Երկարաժամկետ կամավորների համար հանրակացարաններում օթևան տրամադրելու վճարներ - 5 տարի` 24,000,000 դրամի չափով։ 4. Ճամբարների կազմակերպման համար պահանջվող 5 տարիների ընդհանուր ծախսը՝ 15,000,000 դրամ։ 5. Միջազգային ISIC քարտերի, ցուցանակների, պաստառների, շապիկների ձեռքբերում 5 տարիների համար՝ 400,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
• Օգտագործված ավտոմեքենայի ձեռքբերման ծախս - 3,000,000 դրամ: • Կոմունալ ծախսեր՝ 2021 թ. - 400,000 դրամ, 2022 թ. - 500,000 դրամ, 2023 թ. - 600,000 դրամ, 2024 թ. - 600,000 դրամ, 2025 թ. - 600,000 դրամ։
• Գրասենյակային ծախսեր՝ 2021 թ. - 300,000 դրամ, 2022 թ. - 300,000 դրամ, 2023 թ. - 400,000 դրամ, 2024 թ. - 400,000 դրամ, 2025 թ. - 400,000 դրամ։
• Ընդամենը՝ 7,500,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Աոողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Կազմակերպչական բոլոր հարցերի լուծում, մշտական այցելություններ ճամբարներ, զրույցներ ծրագրի մասնակիցների հետ, մասնակցություն միջոցառումներին, հաշվետվությունների ընդունում և գնահատում, մասնակիցների կողմից լրացված գնահատման հարցաթերթիկների ճամբարներ հյուրընկալող կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տրված բնութագրերի վերլուծություն։ 3-րդ կետում նշված բարեգործական կազմակերպություններին տրվում են կատարված աշխատանքի և ֆինանսական ընթացիկ և ամփոփ հաշվետվություններ։ Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |