Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2020
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

թիվ 149-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 30-ի դիմումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության դիմումը և 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 98 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահի
պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան