Basic information
Number
N 1074-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2020.06.29/71(1626) Հոդ.911
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.06.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.06.2020
Effective date
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1074-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի N 408-Ա որոշման հավելվածի միջոցառումների ցանկի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ‑196 օրենքի 7-րդ հոդվածի դ.5-րդ, դ.13-րդ, դ.14-րդ, դ.15-րդ և դ.16-րդ կետերով նախատեսված լիազորությունները վերապահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան